• Latest news

Հայաստանում ո՞ր հոգեկան խանգարումն է առավել հաճախ հանդիպում. պարզաբանում է հոգեբանը

9 հոկտեմբերի, 2018  14:30

Հայաստանում ավելի հաճախ, քան աշխարհի մյուս երկրներում, հանդիպում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները: Այս մասին հոկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի պետական բժշկական համալսարանի Բժշկական հոգեբանություն ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մյուս երկիրը, որտեղ նույնպես դիտվում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների բարձր մակարդակ, Իսրայելն է: Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բնութագրվում է սեւեռուն մտքերի, հիշողությունների, շարժումների եւ գործողությունների զարգացմամբ: Դա, օրինակ, կարող է լինել վարակվելուց կամ աղտոտվելուց վախը, սնահավատությունը, չափից ավելի ուշադրությունը կարգին ու համաչափությանը:

Միաժամանակ, ինչպես նշեց Գասպարյանը, գոյություն ունեն ծիսակատարություններ, որոնք սերտորեն կապված են մշակույթի եւ ժողովրդական ավանդույթների հետ, ինչի հետ կապված դրանք որպես պաթոլոգիա չեն դիտարկվում: Օրինակ՝ շրջանցել այն ճանապարհը, որը հատել է սեւ կատուն կամ խաչ նկարել թափված աղի վրա՝ վեճից խուսափելու համար:

Գասպարյանը ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստի վրա, որ ընդհանուր վիճակագրությամբ՝ Հայաստանում իրականացված սպանությունների 17-20 տոկոսը բաժին է ընկնում ներընտանեկան վեճերին, ինչը վկայում է ընտանեկան բռնության տարածվածության տեսանկյունից միանգամայն ոչ բարվոք իրավիճակի մասին:

Խոսելով ընդհանրապես մարդու հոգեկան առողջության մասին՝ փորձագետը նշեց մի քանի գործոններ, որոնք կարելի է դիտարկել որպես յուրատեսակ ինդիկատորներ: Օրինակ՝ լավ ցուցանիշ է համարվում լավատեսությունը, կենսական խնդիրները աներեր տանելու ունակությունը: Տագնապի ահազանգ են քնի հետ կապված խնդիրները, սեւեռուն բացասական մտքերը, քննադատությունը չհանդուրժելը:

Դրանից բացի, գարնանն ու աշնանը դեպրեսիաները սրվում են, իսկ տրամադրության փոփոխությունները կարող են արտահայտված բնույթ ստանալ:

Ըստ միջազգային վիճակագրության՝ 100 մարդուց 15-ը հոգեբանական օգնության կարիք ունի, ընդ որում՝ եթե մինչեւ 14 տարեկան դեռահաս տարիքում հոգեբանական խնդիրներ ունի 10-ից մեկը, ապա մեծահասակների դեպքում՝ 4-ից մեկը:

Սրա հետ կապված՝ նշվեց պետության կողմից բնակչությանն անվճար հոգեբանական օգնություն ցույց տալու կարեւորությունը: Նշված օրինակներ կան աշխարհի շատ երկրներում: Սակայն Հայաստանում անվճար հիմունքներով պետությունը ցուցաբերում է միայն հոգեբուժական օգնություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է