• Latest news

Կանեփը դեռահասի ուղեղի վրա ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում, քան ալկոհոլը

9 հոկտեմբերի, 2018  16:03

Կանեփը դեռահասի ուղեղի վրա ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում, քան ալկոհոլը: ВВС-ն հայտնում է, որ կանեփ օգտագործող դեռահասները երկարաժամկետ հեռանկարում կարող են բախվել բացասական հետեւանքների: Խոսքը կոգնիտիվ ունակությունների, հիշողության եւ վարքագծի վրա բացասական ազդեցության մասին է:

Մոնրեալի համալսարանի փորձագետները 4 տարի հետեւել են 3800 դեռահասների վիճակին: Կամավորներից 28 տոկոսը կանեփ է օգտագործել կանոնավոր կերպով, իսկ 75 տոկոսը երբեմն խմել է: Արդյունքում պարզվել է, որ սպիրտայինի եւ կանեփի նման թմրանյութերի գործածումն առաջացնում է կոգնիտիվ ունակությունների, ուսանելու, ուշադրության, որոշումներ ընդունելու եւ դպրոցում առաջադիմության հետ կապված խնդիրներ:

Ընդ որում՝ ի տարբերություն ալկոհոլի, թմրանյութերի գործածման բացասական էֆեկտը երկար ժամանակ է պահպանվում: Սա կարող է արտահայտվել թեստեր լուծելիս սխալներ կատարելով, բացասական ազդեցությամբ դատողություններ անելու եւ սեփական վարքը վերահսկելու ունակության վրա:

Միաժամանակ, կանեփից հրաժարվելը կարող է առաջացնել չեղարկման համախտանիշ, այսինքն՝ խնդիրներ քնի եւ տրամադրության փոփոխականության խնդիրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել