• Latest news

Ասպիրինի կանոնավոր ընդունումը նվազեցնում է ձվարանների եւ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը

9 հոկտեմբերի, 2018  20:30

Փոքր չափաքանակներով ասպիրինի կանոնավոր ընդունումը նվազեցնում է ձվարանների եւ լյարդի քաղցկեղի (հեպատոցելյուլյար կարցինոմա) զարգացման հավանականությունը: Այս մասին են վկայում Թ. Հ. Չանի անվան հանրային առողջության Հարվարդի դպրոցի (Harvard T.H. Chan School of Public Health), Բրիգհամի Կանանց հիվանդանոցի (Brigham and Women’s Hospital) եւ Մոֆիթի Ուռուցքաբանության կենտրոնի (Moffitt Cancer Center) հետազոտության արդյունքները:

Ինչպես հայտնում է Jama Oncology-ն, բուժքույրերի առողջության (Nurses’ Health Study) երկու բազմամյա հետազոտության շրջանակում ընդհանուր առմամբ վերլուծվել են 205 498 կանանց տվյալները: Պարզվել է, որ ցածր դոզաներով (շաբաթական նվազագույնը 2 դոզա) ասպիրինի կանոնավոր ընդունումը 23 տոկոսով նվազեցրել է ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Մինչդեռ, ստանդարտ դոզայով ասպիրինի ընդունումը նման արդյունք չի ունեցել:

Դրանից բացի, երկար ժամանակ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ինտենսիվ օգտագործման դեպքում ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը 19 տոկոսով մեծացել է:

Massachusetts General Hospital-ի հետազոտողներն իրենց հերթին հանգել են այն եզրակացության, որ ասպիրինի կանոնավոր օգտագործումը զգալիորեն նվազեցնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Վերլուծվել են 87 507 կանանց եւ 45 864 տղամարդկանց տվյալները, որոնք ավելի քան 30 տարի հավաքվել են բուժքույրերի առողջության հետազոտության եւ հաջորդ՝ բուժաշխատողների առողջության հետազոտության (Health Professionals Follow-up Study) շրջանակում:

Պարզվել է, որ ասպիրինի կանոնավոր ընդունումը (5 եւ ավելի տարվա ընթացքում շաբաթական երկու կամ 325 մգ-ից ավելի հաբ) 49 տոկոսով նվազեցնում է լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ընդունման դադարեցումը արդյունքն աստիճանաբար նվազեցնում էր, ըստ որում՝ այն ամբողջությամբ անհետանում էր 8 տարվա ընթացքում: Սակայն լյարդի քաղցկեղի եւ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների կանոնավոր կիրառման միջեւ փոխկապ չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է