• Latest news

Պակիստանի բնակիչը մարմնի վրա հարյուրավոր ուռուցքների պատճառով ստիպված մենակյացի կյանք է վարում (ֆոտո)

10 հոկտեմբերի, 2018  13:46

Պակիստանի բնակիչը մարմնի վրա հարյուրավոր ուռուցքների պատճառով ստիպված մենակյացի կյանք է վարում:

The Daily Mail-ը հաղորդում է, որ 32-ամյա Ամիր Ալին գրեթե դուրս չի գալիս տանից, քանի որ շրջապատի մարդիկ նրան վարակիչ են համարում: Վաղ մանկությունից նրա որովայնին եւ մեջքին սկսեցին փոքր կոշտուկներ հայտնվել, սակայն 7 տարի առաջ բարորակ ուռուցքները տարածվեցին նաեւ ոտքերին, ձեռքերին, պարանոցին, գլխին եւ դեմքին: Ըստ բժիշկների, տղամարդը նեյրոֆիբրոմատոզի ծանր տեսակով է տառապում:

Առաջին տեսակի նեյրոֆիբրոմատոզը 3-4 հազար մարդուց մեկի մոտ են ախտորոշում: Նախկինում Ամիրը գումար էր վաստակում սպորտային տոկոսադրույքներով, սակայն հիմա դադարել է դրանով զբաղվել, քանի որ ցանկություն չունի տանից դուրս գալու:

Երկար տարիներ ուռուցքները չէին խանգարում Ամիրին, նա անգամ ամուսնացել է եւ երկու դուստր ունի: Սակայն 25 տարեկանում ուռուցքները սկսեցին արագորեն տարածվել ողջ մարմնով:

Նեյրոֆիբրոմատոզը ամենատարածված ժառանգական հիվանդություններից մեկն է, որը բնութագրվում է հիվանդի մոտ ուռուցքների առաջացմամբ:

Տղամարդկանց եւ կանանց մոտ հիվանդության առաջացման հաճախականությունը նույնն է, նկատվում է մոտավորապես ամեն 3500-րդ նորածնի մոտ:

Նեյրոֆիբրոմատոզի բուժման հիմնական մեթոդը ուռուցքների վիրահատական ճանապարհով հեռացումն է: Մեծաքանակ ուռուցքների դեպքում ռենտգենոթերապիա է նշանակվում: Բացի այդ, նյութափոխանակության բարելավման համար նշանակվում են նաեւ մի շարք դեղեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել