• Latest news

Վիրաբույժները վիրահատել են «առյուծի դեմք» համախտանիշով տղամարդու գանգը (ֆոտո)

10 հոկտեմբերի, 2018  21:00

Վիրաբույժներն անվճար վիրահատել են «առյուծի դեմք» համախտանիշով մեծահասակ տղամարդու գանգը:

Սուրեշը, որը 41 տարեկան է, բնակվում է Հնդկաստանի հարավում: Նրա մոտ «առյուծի դեմք» համախտանիշն ախտորոշվել է 18 տարեկանում: Հիվանդության հետեւանքով նրա այտոսկրերը եւ կզակը սկսել են կտրուկ աճել: Սա բացասաբար է անդրադարձել տղամարդու քթի ոսկորների, ինչպես նաեւ ակնախոռոչների վրա: 

Մինչեւ վիրահատությունը, Սուրեշն այցելել է նվազագույնը 12 վիրաբույժի՝ ի վերջո գտնելով այն խմբին, որը պատրաստ էր իր դեպքով զբաղվել: Բժիշկները Սուրեշին գրեթե անվճար են վիրահատել: Միակ բանը, ինչի համար հիվանդը վճարել է, դեղամիջոցներն էին: Տղամարդը հիվանդանոցում է անցկացրել ընդհանուր 10 օր:

Բժիշկների խոսքով՝ Սուրեշի մոտ առկա էր ֆիբրոզային դիսպլազիա, այսինքն՝ կմախքի զարգացման խանգարում, որի դեպքում նորմալ ոսկորը փոխարինվում է ֆիբրոզային հյուսվածքով:

«Առյուծի դեմք» համախտանիշի վտանգավորությունն այն է, որ ոսկորների աճի պատճառով հիվանդությունը կարող է բացասաբար ազդել լսողության եւ տեսողության վրա, դժվարացնել սնունդի ընդունումը եւ մարդու շնչելուն խանգարել: Ծայրահեղ հազվադեպ դեպքերում այն կարող է մահվան հանգեցնել ոսկրային զանգվածի կողմից ուղեղը ճնշելու պատճառով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել