2-րդ տիպի դիաբետը կարելի է հայտնաբերել ախտորոշում կատարելուց 20 տարի առաջ: Այս մասին հայտնում է The Deccan Chronicle-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականների հետազոտությունը:
Մասնագետները վերլուծել են 27 392 մարդու տվյալները: Պարզվել է, որ բարձր շաքարը եւ ինսուլինային կայունությունը նկատվում են դիաբետի հայտնաբերումից ավելի վաղ: Դիտարկումների 11 տարվա ընթացքում դիաբետ է ախտորոշվել 1067 փորձարկվողի մոտ: Նրանք բոլորը ի սկզբանե ունեցել են մարմնի զանգվածի բարձր ինդեքս, շաքարի եւ ինսուլինային կայունության ցուցանիշներ, ընդ որում՝ կլինիկական պատկերը վատթարացել է դեռեւս մինչեւ վերջնական ախտորոշում կատարելը:
Օրինակ՝ եթե շաքարի ցուցանիշը սկզբնապես կազմել է 101,5 մգ արյան դեցիլիտրին, ապա 10 տարի հետո մարդու մոտ դիաբետ են ախտորոշել: 15 778 մարդկանցից, որոնց մոտ գլյուկոզայի մակարդակը նախապես նորմայի սահմաններում է եղել, 4781-ի մոտ զարգացել է նախադիաբետ (գլյուկոզայի հանդեպ տոլերանտության խանգարում):
Հետազոտությունը ներկայացվել է Բեռլինում Դիաբետի հետազոտության եվրոպական գիտաժողովում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր