• Latest news

Հայաստանում հաշվառված հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը տարվա ընթացքում ավելացել է 3 տոկոսով

10 հոկտեմբերի, 2018  15:00

2017 թվականի տվյալներով Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը, որոնք հաշվառված են, կազմել է 52 հազար, ինչը 3 տոկոսով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հոկտեմբերի 10-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության ղեկավար Դավիթ Մելքի-Նուբարյանը:

Ըստ նրա, 52 հազար մարդուց 1500-ը 0-17 տարեկան են, ինչը մի փոքր ավելի ցածր է, քան 2016 թվականի արդյունքները: Մելիք-Նուբարյանը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին բնակչության համար հոգեբուժական օգնության կազմակերպման ոլորտում բավականին լուրջ աշխատանք է կատարվել:

Այսպես, մարզային հոգեբուժական հաստատություններին ընթացիկ խնդիրների (սանիտարական պայմանների բարելավում, նոր պատուհանների տեղադրում եւ այլն) լուծման համար մի քանի մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել:

Մելիք-Նուբարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է լուծել հոգեբուժարանի հիվանդների՝ թարմ օդում զբոսանքի կազմակերպման հետ կապված խնդիրները: Բացի այդ, ինչպես նշվեց, 2019 թվականից մայրաքաղաքի հոգեբուժական կլինիկաներում հասանելի կլինեն սքրինիգային ծրագրերը:

Բացի այդ նշվեց նաեւ, որ դեղերի վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն կա, որոնք հիվանդներն իրենց հետ բերում են հոեգեբուժարաններ, ինչը կօգնի խուսափել ժամկետանց դեղերի ընդունումից:

Մելիք-Նուբարյանը նշեց նաեւ համայնքային հոգեբուժական օգնության ծառայության ներդրման կարեւորության մասին, ինչը թույլ կտա թեթեւացնել հիվանդանոցները հաշվի առնելով այն, որ հոգեբուժական կլինիկաների հիվանդների մոտ 50 տոկոսը ոչ թե բուժման, այլ համապատասխան խնամքի կարիք ունի: Նրա խոսքով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի համար նման տները պետք է գործեն որպես բաց հաստատություններ, որտեղ հիվանդներին այս կամ այն արհեստներ սովորելու հնարավորություններ են տրվում:

Նման հաստատություն է Սպիտակի խնամքի տունը, այն առաջին տարին չէ, որ հաջող գործում է Լոռվա մարզում: «Սպիտակի խնամքի տան» տնօրեն Բավական Պետրոսյանի խոսքով, ստեղծված պայմանների շնորհիվ հոգեբուժարանների նախկին հիվանդները կարող են զբաղվել կավագործությամբ, փայտի փորագրությամբ, կարով, գործելով. այդպիսով ապրելու համար գումար վաստակելով:

Բացի այդ, նրանք կարող են զբոսնել, գնումներ կատարել, գրադարան գնալ, ինչի շնորհիվ իրենց հասարակությունից մեկուսացած չեն զգում: Պետրոսյանը նաեւ խոստովանեց, որ Սպիտակի խնամքի տունը լրացուցիչ օգնության կարիք ունի, հաշվի առնելով որոշ ֆինանսական խնդիրներ:
Իր հերթին Օմբուդսմենի գրասենյակին առընթեր Խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կանխարգելման վարչության գլխավոր մասնագետ Լաուրա Գասպարյանը մատնանշեց փակ տիպի հոգեբուժական հաստատություններում գերբնակեցման խնդիրը: Դրա պատճառը, ըստ նրա, սանիտարական չափանիշների բացակայությունն է, թե քանի քառակուսի մետր է նախատեսվում մեկ հիվանդի համար:

Գասպարյանը նշեց նաեւ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման կարեւորությունը. հոգեբուժարան ընդունվելուց հետո անհրաժեշտ հետազոտությունների անցկացում, ինչպես նաեւ սքրինիգային ծրագրերում հիվանդների ներգրավում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել