• Latest news

Օդի աղտոտվածությունը մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը

11 հոկտեմբերի, 2018  19:16

Օդի աղտոտվածությունը մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Quest Diagnostics Nichols ինստիտուտի (ԱՄՆ) հետազոտությունը:

Մարդու առողջության համար գլխավոր վտանգ են ներկայացնում անտեսանելի PM2.5 մասնիկները: Տղամարդկանց շրջանում հենց դրանք են ավելի քան 40 տոկոսով մեծացնում քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը: PM2.5-ը օդի մեջ է հայտնվում ֆաբրիկաների եւ էլեկտրակայանների արտանետումներով, ավտոմեքենաների արտաժայթքումներով եւ տարածվում փոշու մրրիկների միջոցով:

Այս մասնիկների բաղադրության մեջ են մտնում քաղցկեղածին այնպիսի ագենտներ, ինչպիսին են պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածինները: PM2.5-ը թափանցում է թոքերի մեջ, այնտեղից՝ արյան շրջանառություն՝ առաջացնելով նաեւ թոքերի ու սրտի հիվանդություններ: Ընդ որում՝ ասթմայի կամ բրոնխիտի դեպքում մասնիկները կարող են բացասական դերակատարում ունենալ վիճակի վատթարացման մեջ:

Հետազոտության համաձայն՝ օդի մեկ խորանարդ մետրում մոտ 40 միկրոգրամով աղտոտվածությամբ շրջանում բնակվող մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը 43 տոկոսով ավելի բարձր է՝ նրանց համեմատությամբ, ովքեր բնակվում են 27 միկրոգրամ աղտոտվածությամբ շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է