• Latest news

Գիտնականները հաշվարկել են քնի կատարյալ տեւողությունը

11 հոկտեմբերի, 2018  23:48

Գիտնականները հաշվարկել են քնի կատարյալ տեւողությունը: Ինչպես պարզել են Արեւմտյան Օնտարիոյի համալսարանին առընթեր Ուղեղի ինստիտուտի կանադացի գիտնականները, ուղեղի համար առավել վտանգավոր է 4 ժամից պակաս տեւողությամբ քունը:

Գիտնականների կարծիքով՝ ուղեղի աշխատանքի համար վտանգավոր է նորմայից ցանկացած շեղումը: Այսինքն՝ բացասական ազդեցություն է ունենում ինչպես երկարատեւ, այնպես էլ կարճատեւ քունը: Հետազոտության շրջանակում վերլուծվել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 40 հազար մարդկանց տվյալները: Հաշվի են առնվել այնպիսի գործոնները, ինչպիսին են բնակավայրը, կրթական մակարդակը, դեղերի ընդունումը, տարիքը եւ այլն:

Արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ 7-8 ժամ տեւողությամբ քնող մարդիկ լավագույն կոգնիտիվ ունակություններ ունեն՝ մնացյալի համեմատությամբ: Ընդ որում՝ նրանք, ում քունը նշված 7-8 ժամից զգալիորեն կարճ է կամ հակառակը՝ երկար, ցուցադրել են մտավոր ունակությունների նվազում:

Առավել վտանգավոր է 4 ժամից պակաս տեւողությամբ քունը. այս դեպքում փորձարկվողների կոգնիտիվ ունակությունները սկսել են համապատասխանել 9 տարով մեծ անձանց մակարդակին:

Միեւնույն ժամանակ, շատ քնելու սովորությունը հետազոտողները գնահատել են որպես սթրեսի եւ սիրտ-անոթային համակարգի խնդիրների ցուցանիշ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել