• Latest news

Հայ երիտասարդների մշակած սարքը կօգնի զարկերակային ճնշման բարձրացման բարդություններից

11 հոկտեմբերի, 2018  22:13

Հիպերտոնիան կարող է բերել մի ամբողջ շարք խնդիրների եւ բարդությունների, որոնց որոշ մասը կարող է ճակատագրական լինել: Բժիշկները հիպերտոնիկներին, որպես կանոն, զգուշացնում են զարկերակային ճնշման բարձրացման հետ կապված վտանգների մասին, սակայն ամենեւին ոչ բոլոր հիվանդներն են հետեւում իրենց ճնշմանը, եւ նրանցից քչերն են դիմում բժշկի, երբ ճնշումը «նորմայի» շրջանակներից դուրս է գալիս:

Սարքը, որը մշակում են Health to health թիմի երիտասարդները, կարող է այդպիսի մարդկանց փրկել ճնշման բարձրացման հետեւանքով սրտի ու ուղեղի կաթվածից եւ այլ խնդիրներից:

Սարքը մշակողներից մեկը՝ Գրիգոր Տեր-Պետրոսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը «խելացի» ճնշումաչափի մասին է, որը ճնշումը չափելուց հետո ստացած տվյալներն ուղարկում է ընդհանուր բազա, որտեղ պահվում են բոլոր հիվանդների տվյալները: Սարքը համեմատում է նոր ստացած տվյալները բոլոր նախորդ տվյալների հետ, եւ եթե պարզվում է, որ հիվանդի ճնշումը նորմայից բարձրացել է, այն անմիջապես այս մասին իրազեկում է հիվանդի խնամակալներին, եթե այդպիսիք կան, եւ իհարկե՝ նրա բժշկին (ընտանեկան բժշկին կամ, օրինակ, հիվանդանոցում՝ հերթապահ բժշկին): Ստացած տվյալներից ելնելով՝ բժիշկը որոշում է անելիքը. նա կարող է զանգահարել հիվանդին եւ խորհուրդ տալ դեղ ընդունել, կամ՝ եթե ճնշումը չափից ավելի բարձր է եւ հիվանդին լուրջ վտանգ է սպառնում, կարող է նրա մոտ ուղարկել շտապ օգնության մեքենա:

Այս համակարգում գրանցված բոլոր հիվանդների մասին տվյալները կպահպանվեն ընդհանուր բազայում, սակայն յուրաքանչյուր հիվանդանոցում նախատեսված է ունենալ սեփական մինի-բազա, որի միջոցով հիվանդների մասին տեղեկությունները կհաղորդվեն այդ հիվանդանոցի բժիշկներին:

Ինչպես նշեց Գրիգոր Տեր-Պետրոսյանը, ճնշումաչափից բազա տվյալների փոխանցման համար օգտագործում են բջջային ցանցերը՝ հարկավոր չէ ո՛չ համացանց, ո՛չ վայֆայ, ո՛չ էլ որեւէ այլ սարք: Երիտասարդներն առայժմ իրենց մշակումը ցուցադրում են սովորական ճնշումաչափ օգտագործելով, որին միացված է իրենց սարքը, սակայն հետագայում նրանք ցանկանում են մշակել նոր տեսակի ճնշումաչափ, որի մեջ ներկառուցված կլինի անհրաժեշտ ամեն ինչը, եւ որը բոլոր տվյալներն ավտոմատ կուղարկի բազա:

Գրիգոր Տեր-Պետրոսյանը նշեց, որ ապագայում հնարավոր կլինի այս նույն բազային միացնել շատ այլ սարքեր, որոնք հիվանդները տանն են օգտագործում՝ արյան մեջ գլուկոզան չափող սարքերից մինչեւ սրտագրի համար տնային սարքեր:

Սարքի հեղինակները վստահ են, որ այն կարող է փրկել բազմաթիվ կյանքեր, ուստի հույս ունեն, որ տեղական արտադրողները, հիվանդանոցները եւ առողջապահության նախարարությունը կհետաքրքրվեն իրենց նախագծով ու կօգնեն այն իրականացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է