• Latest news

Պարբերաբար քաղցած մնալն օգնում է ազատվել 2-րդ տիպի դիաբետից

13 հոկտեմբերի, 2018  10:49

Պարբերաբար քաղցած մնալն օգնում է ազատվել 2-րդ տիպի դիաբետից: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի մասնագետները:

Պարբերաբար քաղցած մնալը միանգամայն արդյունավետ մեթոդ է, որի կիրառման արդյունքն է ինսուլինի եւ դեղերի ընդունումից հրաժարվելը, հայտնում է BMJ Case Reports ամսագիրը: Կրծողների վրա կատարված փորձերով պարզվել է, որ 2-րդ տիպի դիաբետի առաջացումը կապված է ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի ճարպակալման հետ:

Մկների մոտ նշված օրգաններից մեկ գրամ ճարպ հեռացնելով՝ գիտնականները փորձակենդանիների մոտ հիվանդության կանխանշաններն ամբողջությամբ վերացրել են, ինչի շնորհիվ օրգանիզմը սկսել է ինսուլինի մոլեկուլները կրկին համարժեք ընկալել:

Փորձի երկրորդ մասին մասնակցել են 40-ից մինչեւ 70 տարեկան դիաբետով տառապող երեք տղամարդիկ: Նրանցից երկուսը 9 ամիս օրումեջ են կերել, իսկ երրորդը ամեն երրորդ օրը: Արդյունքում կամավորները ոչ միայն նիհարել են, այլեւ ամբողջությամբ հրաժարվել են հակաշաքարախտային դեղամիջոցներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել