• Latest news

Սպորտը եւ քաղցկեղը. Ե՞րբ է հիվանդների համար ավելի օգտակար զբաղվել ֆիզիկական վարժություններով

13 հոկտեմբերի, 2018  21:03

Ֆիզիկական վարժություններն օգտակար են գործնականում բոլոր մարդկանց համար, այդ թվում՝ օնկոլոգիական հիվանդների: Սակայն դրանք ամենեւին ոչ բոլորին են միանման օգուտ տալիս, նշված է Journal of the National Cancer Institute-ում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականների խոսքով՝ քաղցկեղի առաջնային բուժման, հատկապես քիմիաթերապիայի ժամանակ վարժությունները նվազեցնում են կողմնակի էֆեկտները, իսկ բուժումից հետո օգնում են ավելի արագ վերականգնվել:

Հետազոտության հեղինակները որոշել են պարզել, թե  վարժություններն ինչպես են ազդում քաղցկեղով հիվանդների հոգնածության, աերոբիկայի արտադրողականության, մկանային ուժի, կյանքի որակի եւ ֆիզիկական վիճակի վրա՝ հաշվի առնելով առողջական վիճակի այս բնորոշումների սկզբնական տվյալները: Նրանք ուսումնասիրել են 4519 հիվանդների մասնակցությամբ վարժությունների օգտագործմամբ 34 փորձերի տվյալները:

Պարզվել է, որ բուժման ժամանակ աերոբիկայի արտադրողականության իմաստով (աշխատանք կատարելու օրգանիզմի ունակությունը՝ ապահովելով աշխատանքի ընթացքում կլանվող թթվածնի էներգետիկ ծախսերը) ավելի շատ օգուտ են ստացել այն հիվանդները, որոնց մոտ նախապես այդ արտադրողականությունը լավ մակարդակի վրա է եղել: Իսկ բուժումից հետո մարմնի վերին եւ ստորին հատվածների մկանային ուժի վրա ազդեցության աստիճանը եւ կյանքի որակը բարձր են եղել նախնական վատթար ցուցանիշներով հիվանդների մոտ:

Չնայած հետազոտողների ենթադրությանը, որ վարժությունները պետք է անցկացվեն օոնկոլոգիական հիվանդություններով հիվանդների մեծամասնության համար, կարող է առանձնապես նպատակահարմար լինել կոնկրետ ենթախմբերի վրա ուղղորդվածությունը: Բուժման ժամանակ բոլոր հիվանդները մկանային ուժի եւ կյանքի որակի առավելությունները զգացել են՝ անկախ նախնական ցուցանիշների: Այդուհանդերձ, միայն նախնական ցածր ցուցանիշներով հիվանդներն են բուժումից հետո առավելություններ ստացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է