• Latest news

ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում իմպոտենցիայի բուժման համար էլեկտրոնային սիգարետների շուրջ

15 հոկտեմբերի, 2018  13:45

ԱՄՆ-ում լուրջ կրքեր են բորբոքվում այն բանից հետո, երբ վաճառքում են հայտնվել էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար վեյփերը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ Սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) չինական HelloCig Electronic Tech ընկերությանը նախազգուշացմամբ նամակ է ուղարկել, հայտնում է The Daily Mail-ը:

Համանման վեյփերի կիրառման հետեւանքով վտանգների վերաբերյալ հետազոտությունների բացակայությունը հաշվի առնելով՝ ամերիկացի պաշտոնյաներն այս արտադրանքի վաճառքն ապօրինի են համարում: Այսպես՝ տադալաֆիլ եւ սիլդենաֆիլ ակտիվ բաղադրամասերը կարող են պարունակել արյան ճնշման վրա ուժեղ ազդեցության հետեւանք ունեցող վտանգներ: Վտանգավորությունն այն է, որ այս բաղադրամասերը նախատեսված են խմելով ընդունելու համար: Մինչդեռ բժիշկները ոչ մի տեղեկություն չունեն այն մասին, թե օրգանիզմի վրա ինչպիսի ազդեցություն կունենա դրանք շնչելը:

Խնդիրն այն է, որ էլեկտրոնային սիգարետները օգտվողներին թույլ են տալիս շատ արագ ստանալ շնչվող նյութերի մեծ խտություն (այդ թվում՝ նիկոտինի): Ստացվում է, որ վեյփերը, որոնք քարոզվում են որպես ծխելուց հրաժարվելու միջոց, իրականում ծխելու գործընթացի մեջ են ներգրավում, հատկապես դեռահասներին՝ օգտագործելով էլեկտրոնային ծխի սուր բույրեր (օրինակ՝ դարչինի կամ կոնֆետի բույրը):

Այս համատեքստում իմպոտենցիայի բուժման համար վեյփն է՛լ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, ընդ որում՝ փորձագետները չեն բացառում, որ հետեւանքները կարող են մահվան ելք ունենալ: Փորձագետները նշում են, որ ոչ մի դեղամիջոց հավանություն չի ստացել էլեկտրոնային սիգարետների հեղուկի մեջ կիրառելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել