• Latest news

Գերմանական որակ, տեղական գներ. «Աստղիկ» բժշկական կենտրոնում բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած ակնաբուժական բաժանմունք

15 հոկտեմբերի, 2018  17:55

«Աստղիկ» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 13-ին բացվել է նորագույն սարքավորումներով հագեցած ակնաբուժական բաժանմունք, որտեղ արդեն հասանելի են մի շարք եզակի միջամտություններ՝ ուղղված տեսողության պահպանմանը կամ լավացմանը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը Հեյդելբերգի Համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի մասնաճյուղն է, նրա կլինիկական ղեկավարն է պրոֆեսոր Գերդ Յուվ Օֆորթը: 

Բաժանմունքի համար սարքավորումները պրոֆեսորն անձամբ է ընտրել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ն ժամանակակից ակնաբուժական սարքավորումների իր հագեցվածությամբ գերազանցում է նույնիսկ Հեյդելբերգի Համալսարանական կլինիկային: Այստեղ տեղադրված է, մասնավորապես, Canon OCT-HS100 ախտորոշման սարքավորում՝ օպտիկական կոհերենտտոմոգրաֆիայի համար, FS200 WaveLight ֆեմտովայրկյանային լազեր,  WaveLight EX500 էքսիմեր-լազերային սարք,  ConstellationVisionSystem շերտազատման համակարգ, EM-4000 Tomey էնդոթելիալմանրադիտակ եւ OA-2000 Tomey օիպտիկական բիոմետր:

Գերդ Աուֆորթը Երեւան իր հերթական այցելությունը նախատեսում է նոյեմբերի 22-ին: Այցի շրջանակում «Աստղիկ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքի հիվանդներին տեղական գներով գերամանցի մասնագետներից խորհրդատվություն ու բուժում ստանալու եզակի հնարավորություն կտրամադրվի:

«Աստղիկ» ԲԿ-ի ակնաբուժական բաժանմունքում իրականացվում են մի շարք բարդ եւ եզակի միջամտություններ, մասնավորապես, եղջերաթաղանթի փոխպատվաստում,  ամնիոտիկ թաղանթների կիրառմամբ բորբոքումների բուժում,  կատարախտի ֆակոէմուկսիֆիկացում, կատարախտի էքստրակապսուլյար էքստրակցիա,  գլաուկոմայի կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժում  (գոնիոտոմիա,  սինուստրաբեկուլէկտոմիա,  շունտավորում,  Ահմեդի փականի իմպլանտացում):  Ինչ վերաբերում է լուսաբեկման խանգարումներին,  ապա կիրառվում են լազերային շտկման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են՝ Femto LASIK-ը, Crosslinking-ը եւ կերարինգը:

«Աստղիկ» ԲԿ-ում նաեւ տրամադրվում են ակնահատակի պաթոլոգիաների կոնսերվատիվ եւ վիրաբուժական բուժման  (վիտրէկտոմիա,  լազերային ֆոտոկոագուլյացիա),  աչքերի չարորակ նորագոյացությունների վիրաբուժական բուժման ծառայություններ:  Դրանից բացի,  իրականացվում են աչքերի պլաստիկ վիրահատություններ:

Բաժանմունքում գործում է մանկական ակնաբուժական ծառայություն,  որտեղ իրականացվում է ամբլիոպիայի՝  «ծույլաչքի»  բուժում,  լուսաբեկման խանգարման եւ մանկական գլաուկոմայի ախտորոշում ու բուժում:

Ինչպես հայտնեց բաժանմունքի ղեկավար Թամարա Շահինյանը, ամբողջ Հայաստանում միայն «Աստղիկ» ԲԿ-ում է հնարավոր կատարել առանց կոնտրաստի անգիոգրաֆիա  (OST-անգիոգրաֆիա)  աչքի անոթային հիվանդությունների ախտորոշման եւ դինամիկային հետեւելու համար: «Դա հիվանդին հնարավորություն է տալիս հետազոտությունն արագանցնել՝ խուսափելով կոնտրաստային նյութի կիրառման հետեւանքով բարդությունների զարգացումից»,-  նշեց նա:

Դրանից բացի,  բաժանմունքում հնարավորություն է ստեղծվել Հեյդելբերգի Համալսարանական կլինիկայի բժիշկների հետ առցանց խորհրդակցություններ անցկացնելու համար:

Ինչպես նշեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,  նման բարձր մակարդակի ակնաբուժական բաժանմունքի բացումը հնարավորություններ է ստեղծում բարձրակարգ բուժում ստանալ հայրենիքում,  այլ ոչ թե արտասահմանում: Բարձր գնահատելով Հայաստանում ակնաբուժության զարգացման մակարդակը եւ տեմպերը՝ նախարարը նաեւ նշեց տեղական եւ արտասահմանյան բուժհաստատությունների համագործակցության կարեւորությունը,  ինչն առանձնահատուկ նշանակություն ունի փորձի փոխանակման տեսակետից:

Թորոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի առողջապահության ոլորտի բյուջեն կմեծա նաշուրջ 10,5 մլրդ դրամով,  որը վերջին 10 տարում աննախադեպ ցուցանիշ է: «Լրացուցիչ միջոցները կբաշխվեն տարբեր ոլորտների միջեւ,  որոնց թվում կարող է լինել նաեւ ակնաբուժությունը»,- հավելեց նախարարը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է