• Latest news

Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով. հետազոտություն

16 հոկտեմբերի, 2018  23:46

Մեծահասակների համար ֆիլմերի դերասանները տառապում են սեքսուալ խանգարումներով: Իր հետազոտությունների ընթացքում նման եզրակացության է հանգել Մայամիի համալսարանից ուրոլոգ  Ջասթին Դուբինը:

Առաջին հետազոտության արդյունքները հրապարակվել են այս տարվա ապրիլին Ամերիկյան նեւրոլոգիական ասոցիացիայի (American Neurological Association) The Journal of Urology ամսագրում: Դրան մասնակցել է 28-ից մինչեւ 45 տարեկան 100 պոռնոդերասան, ընդ որում՝ նրանցից ավելի քան մեկ երրորդը կլինիկական էրեկտիլ դիսֆունկցիա ուներ: Դրանից բացի, 69 տոկոսը հատուկ հաբեր է գործածել աշխատելիս, իսկ 58 տոկոսը՝ ինչպես աշխատելիս, այնպես էլ անձնական պատճառներով: Պարզվել է, որ Վիագրայի տիպի հաբեր սպառողների մեծամասնությունը (84 տոկոսը) 20-29 տարեկան երիտասարդ տղամարդիկ էին:

Երկրորդ հետազոտությունը ներկայացվել է հոկտեմբերին Ամերիկյան վերարտադրողական բժշկության միության (American Society for Reproductive Medicine) գիտաժողովում: Հետազոտությանը ներգրավվել էր 100 պոռնոդերասանուհի, որոնց միջին տարիքը կազմել է 34 տարեկան: Նրանցից 24 տոկոսի մոտ ախտորոշվել է սեքսուալ դիսֆունկցիա (սեքսի ժամանակ ցավ, ցածր լիբիդո եւ օրգազմի հետ կապված դժվարություններ):

Ջասթին Դուբինը նշում է, որ եթե էրեկտիլ դիսֆունկցիան, որպես կանոն, մեծահասակների համար կինոյում աշխատանքի հետեւանքով է լինում, ապա կանանց մոտ սեքսուալ դիսֆունկցիայի զարգացման դեպքում պատճառները կարող են տարբեր լինել:

Free Speech Coalition-ի (ԱՄՆ-ում պոռոնոգրաֆիայի ինդուստրիայի եւ մեծահասակների համար զվարճությունների շահույթ չհետապնդող առեւտրային ասոցիացիա) կապերի հարցերով տնօրեն Մայքլ Սթեբլին այս հետազոտությունները լավ նախաձեռնություն է համարել, քանի որ «ինդուստրիան կախված է կատարողներից, եւ մենք գիտենք, որ առավել առողջ կատարողներն իրենց աշխատանքն ավելի լավ կարող են կատարել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է