• Latest news

Ճարպակալումը կարող է երիտասարդ կանանց մոտ կոլորեկտալ քաղցկեղ առաջացնել. հետազոտություն

16 հոկտեմբերի, 2018  15:19

Երիտասարդ տարիքում ավելորդ քաշ հավաքելը եւ ճարպակալման զարգացումը 50 տարեկանից երիտասարդ կանանց մոտ կարող են առաջացնել կոլորեկտալ քաղցկեղ: Այս մասին նշված է JAMA Oncology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակների՝ Harvard T.H. Chan School of Public Health-ից մասնագետների խոսքով՝ կնոջ մարմնի զանգվածի ինդեքսը որքան մեծ է, այնքան նրա մոտ բարձր է աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Ըստ մասնագետների՝ վտանգավոր հիվանդությունը երիտասարդ գեր կանանց մոտ կարող է երեւան գալ մինչեւ 50 տարեկանը, սա չափազանց վաղ է քաղցկեղի այս տեսակի համար:

Գիտնականները վերլուծել են 85 հազարից ավելի կանանց տվյալները, որոնք հավաքել են 1989-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում: Հետազոտության սկզբին կանանց տարիքը կազմել է 25-ից մինչեւ 44 տարեկան: Յուրաքանչյուր 2 տարին մեկ մասնագետները գրանցել են մասնակիցների առողջական վիճակում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները: Նախագծի ժամանակահատվածում 114 կանանց մոտ կոլորեկտալ քաղցկեղ է հայտնաբերվել դեռեւս մինչեւ 50 տարեկան դառնալը: Նրանց տվյալներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելով՝ գիտնականները հստակ կապ են գտել մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշների հետ. քաղցկեղն առավել հաճախ է զարգացել գեր կանանց մոտ:

Այսպես՝ 30-ից բարձր ինդեքսով կանանց մոտ վաղ կոլորեկտալ քաղցկեղի հավանականությունը կրկնակի մեծանում է, ընդ որում՝ նույնիսկ նրանց մոտ, ովքեր քաղցկեղի այս տեսակի հանդեպ ո՛չ ժառանգական նախահակվածություն են ունեցել, ո՛չ ընտանիքի անդամների շրջանում հիվանդության դեպքեր են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է