• Latest news

Կոգնիտիվ-վարքագծային թերապիան կարող է հիվանդին դրդել ինքնասպանության մտքերի. հետազոտություն

17 հոկտեմբերի, 2018  10:45

Կոգնիտիվ-վարքագծային թերապիան (ԿՎԹ) հոգեկան շատ խանգարումների ամենատարածված մեթոդն է: Սակայն, ինչպես պարզվում է, այն հիվանդի համար այնքան էլ անվտանգ չէ, որքան ընդունված է կարծել:

Թերապիայի բացասական կողմն այն է, որ դրա շրջանակում հիվանդը ստիպված է վերանայել հին վնասվածքները եւ հիվանդագին իրավիճակները, հայտնում է The Daily Mail-ը: Արդյունքում, ինչպես ցույց են տվել Գերմանիայում անցկացված հետազոտությունները, հիվանդներից գրեթե կեսի մոտ առաջանում է մեղքի, ամոթի զգացում եւ նույնիսկ ինքնասպանության մտքեր:

Բեռլինի Charité բժշկական համալսարանի մի խումբ հետազոտողներ հարցում են անցկացրել 100 թերապեւտների շրջանում հիվանդների համար ԿՎԹ կողմնակի էֆեկտների եւ անցանկալի հետեւանքների վերաբերյալ: Այս նպատակով անհրաժեշտ էր  ընտրել նվազագույնը ԿՎԹ 10 սեանսի մասնակցած հիվանդի, եւ ստացած տվյալների հիման վրա լրացնել 17 հարցից կազմված հարցաշարը:

Պարզվել է, որ թերապիայի առավել արտահայտված «կողմնակի էֆեկտներից» էին ընտանեկան հարաբերություններում մեծ լարվածությունը կամ ընտանիքից հեռանալը, ԿՎԹ սեանսների ժամանակ ամոթի զգացումը կամ այլ ուժգին էմոցիաները:

Որոշ թերապեւտներ խոստովանել են, որ ԿՎԹ-ից հետո կամ դրա արդյունքում հիվանդների մոտ մեծ հավանականությամբ կարող են առաջանալ ինքնասպանության մտքեր:

Գրեթե 40 տոկոս դեպքերում թերապեւտները ենթադրել են, որ այս «կողմնակի էֆեկտները» լուրջ բնույթ են ունեցել, եւ միայն 25 տոկոս դեպքերում են այս բացասական դրսեւորումները պահպանվել մեկ շաբաթ կամ նույնիսկ ամիս:

Թերապեւտներն իրենք զարմացած էին կոգնիտիվ-վարքագծային թերապիայի բացասական հետեւանքներին տեղեկանալով: Նրանց երեք քառորդ մասը հայտարարել է, որ մինչ այս անգամ չէին կասկածում այն մասին, որ ԿՎԹ-ն կարող է բացասական արդյունք ունենալ:

Մինչդեռ հետազոտողները, ստացած արդյունքներն ամփոփելով, հանգել են այն եզրակացության, որ այս թերապիայի հետեւանքով առաջացած հիվանդների ապրումները կարող են լինել բացասական մտքերը եւ զգացումները վերացնելու գործընթացի մասը: Նրանք, միաժամանակ, կոչ են անում զգույշ մոտենալ ցուցադրման տեխնիկային, որը վերաստեղծում է հիվանդի մոտ դեպրեսիա առաջացնող իրավիճակները:

Հետազոտողների կարծիքով՝ ներկայացված ԿՎԹ «կողմնակի էֆեկտները» ոչ միայն ուղղակի արդարացված են, այլ նույնիսկ անհրաժեշտ են: Այս «կողմնակի էֆեկտների» զարգացման հնարավորության փաստի գիտակցումը կօգնի ինչպես թերապեւտներին, այնպես էլ հիվանդներին ավելի լավ պատրաստվել՝ թույլ տալով արդյունքում թերապիան բարելավել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել