• Latest news

Այրոցի դեմ տարածված դեղերի երկրարատեւ գործածումը կարող է օրգանիզմում երկաթի դեֆիցիտ առաջացնել

16 հոկտեմբերի, 2018  20:56

Այրոցի դեմ տարածված դեղերի երկրարատեւ գործածումը կարող է առողջական խնդիրներ առաջացնել:

Մելբուռնի, Ուտրեխտի եւ Մաաստրիխտի համալսարանների գիտնականները համատեղ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, որ պրոտոնային պոմպի ինհիբիդորները (ՊՊԻ), որոնք նշանակում են այրոցի, խոցի եւ գաստրիտի դեպքում, կարող են երկաթի դեֆիցիտ առաջացնել: ՊՊԻ խմբի դեղամիջոցներին են դասվում, մասնավորապես, օմեպրազոլը, պանտոպրազոլը եւ լանսոպրազոլը:

Ավելի քան 50 հազար հիվանդների տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ ամեն օր մեկ կամ ավելի 20 մգ ՊՊԻ հաբեր ընդունող անձանց մոտ նկատվել է երկաթի դեֆիցիտի մեծ հավանականություն, հայտնում է Journal of Internal Medicine-ը:

Նախկինում գիտնականները նշում էին, որ ՊՊԻ երկարատեւ գործածումը կարող է բերել ստամոքսի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության: Դրանից բացի, բրիտանացի մասնագետները պարզել են, որ ՊՊԻ ընդունող անձինք ավելի հաճախ են վարակվում վտանգավոր հիվանդություններով, որոնք առաջանում են, օրինակ, E. Coli աղիքային ցուպիկի միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է