• Latest news

Գիտնականները ախտանիշներ են հայտնաբերել, որոնք վկայում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության մասին

17 հոկտեմբերի, 2018  15:00

Գիտնականները ախտանիշներ են հայտնաբերել, որոնք վկայում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության մասին:

Գիտնականները կատարել են 50-ն անց 1092 մարդկանց ուղեղի հետազոտություն, որոնց կյանքի ընթացքում Ալցհեյմերի հիվանդություն չէին ախտորոշել, հայտնում է Journal of Alzheimer's Disease-ը: Ընդհանուր առմամբ, 455 նմուշներում հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդության տիպի նյարդային հյուսվածքի դեգեներացիայի նշաններ:

Ալցհեյմերի հիվանդության որոշակի փուլի եւ ախտանիշների միջեւ կապ գտնելու համար, որոնք փորձարկվողների մոտ նկատվել են կյանքի օրոք, օգտագործվել են վիճակագրական ալգորիթմները:

Պարզվել է, որ մարդիկ, որոնց մոտ դեռեւս չի գրանցվել հիշողության խանգարում, սակայն եղել են ուղեղում վաղ փոփոխություններ, սովորաբար ունեցել են հետեւյալ ախտանիշներից մեկը կամ ավելին՝ տագնապայնություն, ախորժակի փոփոխություն, դեպրեսիա կամ քնի խանգարում:

Հաջորդ՝ կազմաբանական փուլում այս նշաններին հավելվել է տագնապալի գրգռումը: Հիվանդությանը հատուկ հիշողության կորուստը եւ զառանցանքը երեւան են եկել միայն ավելի ուշ, երբ ուղեղում փոփոխությունները անցել են կիսագնդերի կեղեւին:

Գիտնականները շեշտում են, որ Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշների մասին իմանալը հատուկ նշանակություն ունի այն ժամանակին հայտնաբերելու եւ ախտորոշումը հաստատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել