• Latest news

Ամերիկացի ծնողները հավատում են, որ գրիպի դեմ պատվաստումը երեխաներին աուտիզմով է սպառնում եւ «բժիշկների դավադրությունն» է

17 հոկտեմբերի, 2018  20:54

Ամերիկացի ծնողների 50 տոկսից ավելին համոզված է, որ իրենց երեխաները կարող են պատվաստման հետեւանքով վարակվել գրիպի վիրուսով: Հետազոտողներն այս անմխիթարական եզրակացությանն են հանգել անցկացրած սոցիոլոգիական հարցումից հետո:

Միաժամանակ, գիտնականները տագնապ են բարձրացնում՝ միայն ԱՄՆ-ում 2017-2018 թվականների գրիպի սեզոնին այդ վիրուսից մահացել է 180 երեխա: Մինչդեռ գրիպի դեմ սովորական պատվաստումը կարող է երեխայի կյանքը փրկել: Orlando Health հիվանդանոցների ցանցի մեջ մտնող Առնոլդ Փալմերի մանկական հիվանդանոցի (Arnold Palmer Hospital for Children) համազգային հարցմամբ պարզվել է, որ ծնողները մինչեւ հիմա հոռետեսորեն են վերաբերվում պատվաստումներին:

Այսպես՝ յուրաքանչյուր երրորդ ծնողը, որն ունի մինչեւ 18 տարեկան երեխաներ, կարծում է, որ պատվաստումը գրիպից չի պաշտպանում: Ծնողների 50 տոկոսից ավելին համոզված է, որ իրենց երեխաները կարող են պատվաստման հետեւանքով վարակվել գրիպի վիրուսով: Եվս 30 տոկոսը գրիպի դեմ պատվաստումը բժիշկների դավադրություն է համարում, իսկ 28 տոկոսի կարծիքով՝ պատվաստումը կարող է աուտիզմ առաջացնել: Հետազոտության այս արդյունքները բժիշկներին իսկական շոկի են մատնել:

Փորձագետները խորհուրդ են տալիս 6-ամսականից մեծ բոլոր անձանց ստանալ գրիպի դեմ պատվաստում: Եթե երեխան 8 տարեկանից փոքր է եւ առաջին անգամ է գրիպի դեմ պատվաստվում, ապա վիրուսի դեմ օրգանիզմի անհրաժեշտ դիմադրողականության հասնելու համար անհրաժեշտ է 1 ամիս ընդմիջումով երկու պատվաստում կատարել:

Բժիշկները հիշեցնում են, որ գրիպի դեմ պատվաստումը օգնում է ոչ միայն նրանց, ովքեր այն ստանում են, այլ նաեւ ստեղծում է, այսպես կոչված, «հավաքական իմունիտետ», ինչը հատկապես կարեւոր է բնակչության խոցելի խմբերի համար՝ երեխաներ, քրոնիկական հիվանդներ եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել