• Latest news

Դեռահասի վատ քունը կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության հետ

17 հոկտեմբերի, 2018  23:43

Դեռահասի վատ քունը կապված է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականության հետ:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը վկայում է, որ քնի խանգարումներով դեռահասները ավելի շատ են նախահակված ապագայում Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Մասնագետները սա կապում են այն հանգամանքի հետ, որ գիշերը քիչ քնող կամ հաճախակի արթնացող դեռահասների մոտ ավելի հաճախ են գլխուղեղում վտանգավոր վահանիկներ առաջանում, որոնք հետագայում բերում են դեմենցիայի առաջացման:

Մկների վրա կատարված փորձերը գիտնականներին օգնել են վերլուծել ուղեղի վրա քնի քրոնիկական պակասի եւ ընդհատվող քնի ազդեցությունը: Պարզվել է, որ քնի պակասը նվազեցնում է գլխուղեղում նեյրոնների քանակությունը, իսկ գիշերը ընդհատվողը նպաստում է ուղեղում տոքսիկ տաու-սպիտակուցի կուտակմանը:

Նախագծի հեղինակներն ընդգծում են, որ առողջության համար կարող են առանձնապես վտանգավոր լինել քնի նման խանգարումները հենց դեռահաս տարիքում: Գիտնականները նշում են, որ մինչեւ 18 տարեկան անձանց անհրաժեշտ է քնել օրական 8 ժամից ոչ պակաս, հատկապես հաշվի առնելով այն, որ դեռահաս տարիքը նյարդային համակարգի զարգացման համար կրիտիկական է համարվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել