• Latest news

«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց

17 հոկտեմբերի, 2018  18:17

ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով: Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Այս տվյալները վեր են հանվել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Աշխարհի բնակչությունը» 2018 թ. զեկույցի շրջանակում: Զեկույցը անդրադարձել է աշխարհում, այդ թվում` Հայաստանում բնակչության թվաքանակի և ծնելիության փոփոխության միտումներին, բնակչության վերարտադրողական նախընտրություններին:

Այս տարի զեկույցը վերնագրված է «Ընտրության ուժը․ վերարտադրողական իրավունքները և ժողովրդագրական անցումը»:

«Ծնունդների թիվը Հայաստանում շարունակում է նվազել: 2018 թ. առաջին եռամսյակում 1000 երեխա ավելի քիչ է ծնվել, քան 2017թ. նույն ժամանակահատվածում: Մահացության ցուցանիշը անցյալ տարվա համեմատ 1500-ով պակասել է: Ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծությունների թիվը գնալով աճում, իսկ ամուսնության տարիքը բարձրացել է», - ասում է Աննա Հովհաննիսյանը:

Նա շեշտում է, որ ըստ ՄԱԿ-ի սանդղակի` Հայաստանը համարվում է ծերացող երկիր:

«Հայաստանում տարեցների թիվը կազմում է բնակչության 13 տոկոսը, իսկ ըստ ՄԱԿ-ի սանդղակի, 7 տոկոսից բարձր տարեցների թիվ ունեցող հասարակությունը համարվում է արդեն ծերացող: Մինչև 2050 թիվը կանխատեսվում է, որ Հայաստանում տարեցների թիվը կհասնի 22 տոկոսի», - հավելում է Աննա Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն ասում է, որ աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակիցն ունի Նիգերը 6.6 գործակցով, ամենացածր՝ Չինաստանի նահանգներից մեկը, որտեղ գործակիցը 1.1 է:

Ըստ զեկույցի տվյալների` վերջին 150 տարվա ընթացքում և հատկապես 1960-ական թվականներից ի վեր, աշխարհի գրեթե բոլոր  երկրներում ծնելիության մակարդակը նվազել է: Նախկին իրավիճակի փոխարեն, երբ աշխարհի բոլոր երկրներում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում էր հինգ և ավելի երեխա, այսօր 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող երկրների մեծամասնությունում կազմում է 2.5 կամ ցածր:

«Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում ծնելիության  գումարային գործակիցը ցածր է պարզ վերարտադրության մակարդակից 2.1 երեխա` մեկ կնոջ հաշվով, որոշ դեպքերում ` ցածր է 1.5 –ից: Այս շարքում է նաև Հայաստանը: Հարավային Կովկասում իր անմիջական հարևանների համեմատությամբ, Հայաստանում ծնելիության գործակիցն ամենացածրն է», - ասում է Ծովինար Հարությունյանը:

Նրա խոսքով` ծնելիության նվազումը թողնում է իր հետևանքները. բացասաբար է ազդում երկրի տնտեսության վրա, բնակչությանը տանում է ծերացման և բարձրացնում  է ազգային անվտանգության խնդիր:

Ծովինար Հարությունյանը շեշտում է, որ կառավարությունները վերարտադրությանը վերաբերող քաղաքականություններով պետք է կարողանան ապահովել մարդկանց սեփական ընտրությամբ ցանկալի թվով երեխաներ ունենալու հնարավորությունը:

«Որովհետև այն ահռելի ազդեցություն է  ունենալու երկրի ապագայի վրա: Հայաստանում երեխաների առավել ցանկալի թիվը 3-ն է, մինչդեռ ընտանիքները ունենում են 1-2-ը», - հավելում է Ծովինար Հարությունյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է