• Latest news

Նախատեսվում է պոլիկլինիկաներում ներդնել դեղամիջոցների գնման նոր մեխանիզմ

18 հոկտեմբերի, 2018  16:30

Նախատեսվում է պոլիկլինիկաներում ներդնել դեղամիջոցների գնման նոր մեխանիզմ: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով այն գանգատներին վերաբերող տեղեկությունները, որ որոշ պոլիկլինիկաներում մինչեւ 7 տարեկան երեխաները չեն կարողանում անվճար դեղեր ստանալ:

Թորոսյանն ընդունեց, որ երբեմն նման իրավիճակ տեղ է գտնում նաեւ այն մեծահասակ հիվանդների դեպքում, որոնք ըստ օրենքի նույնպես անվճար դեղեր ստանալու իրավունք ունեն: Նրա խոսքով, սակայն, սա ավելի շուտ համակարգային խնդիր է, քանի որ հաճախ դեղորայք մատակարարողները մրցույթներին չեն մասնակցում, եթե այս կամ այն պոլիկլինիկայի հայտավորած դեղերի խմբաքանակը շատ փոքր է ֆինանսապես ձեռնտու լինելու տեսակետից:

«Ստացվում է, որ պոլիկլինիկան պարտավոր է հիվանդին դեղ տրամադրել, սակայն այն չունի: Սրա հետ կապված մենք նոր մեխանիզմ ենք մտահղացել, որը նախատեսում ենք փորձարկել: Դրա համաձայն՝ պոլիկլինիկաները միավորվելով կկարողանան իրականացնել հավաքական գնումներ: Սա կմեծացնի գնվող դեղորայքի քանակությունը, ինչը, բնականաբար, մատակարարներին կգրավի մասնակցելու մրցույթներին»,- հայտնեց Թորոսյանը:

Ընդ որում՝ նախարարի պաշտոնակատարը չհապաղեց նշել, որ վերջին երեք ամիսներին Երեւանի պոլիկլինիկաներում հիվանդներին անվճար դեղեր տրամադրելու հետ կապված իրավիճակը մի փոքր բարելավվել է: Թորոսյանը կոչ արեց խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել նախարարության թեժ գծին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել