• Latest news

5 մթերք, որոնք կարելի է ուտել նույնիսկ երեկոյան

20 հոկտեմբերի, 2018  22:05

Մասնագետներից շատերի խոսքով՝ երեկոյան ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ, եւ ոչ միայն այն պատճառով, որ ուշ ընթրիքը կնպաստի գիրանալուն, այլեւ այն պատճառով, որ նման ընթրիքից հետո կարող են քնի հետ կապված խնդիրներ առաջանալ: Մինչդեռ կան մի քանի մթերքներ, որոնք կարելի է ուտել նույնիսկ երեկոյան, եւ դրանք չեն խաթարի ո՛չ քունը, ո՛չ կազմվածքը:

Սպիտակ թռչնամիս

Սպիտակ թռչնամիսը, օրինակ՝ հավի կրծքամիսը կարող է լավ ընթրիք լինել: Այսպիսի միսը պարունակում է տրիպտոֆան, որը կոչվում է նաեւ լավ տրամադրության ամինաթթու: Դրա դեֆիցիտի դեպքում մարդու մոտ կարող են առաջանալ քնի, անոթների եւ սրտի հետ կապված խնդիրներ: Դրանից բացի, հավի կրծքամիսը դիետիկ է. այն քիչ է պարունակում ճարպեր ու կալորիաներ, հատկապես եթե պատրաստվում է գոլորշու վրա կամ եփվում է:

Ձուկ

Ձուկը եւս ընթրիքի համար լավ մթերք է: Ձկան տեսակների մեծ մասը պարունակում է B6 վիտամին, որն անհրաժեշտ է օրգանիզմում մելատոնինի՝ քնի հորմոնի սինթեզման համար: Ինչպես հավը, ցանկալի է, որ ձուկը եւս պատրաստվի գոլորշու վրա կամ եփվի, բայց ոչ մի դեպքում չտապակվի:

Կեֆիր/մածուն

Երեկոյան կարելի է գործածել նաեւ կեֆիր կամ մածուն. կաթնաթթվային մթերքներն օգնում են քաղցը հագեցնել, լավացնում են մարսողությունը՝ այն ավելորդ չծանրաբեռնելով, նաեւ պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ կալցիում:

Ձու

Հավի ձուն նույնպես քաղցն արագ է հագեցնում եւ ստամոքսը չի ծանրաբեռնում: Դրանից բացի, ձուն օգնում է պայքարել թթվային ռեֆլյուքսի դեմ, որն արտահայտվում է հանգիստ քնել թույլ չտվող այրոցով:

Դդում

Գիշերային ընթրիքի եւս մեկ ոչ կալորիական, սակայն օգտակար, վիտամիններով հագեցած մթերք է դդումը: Դդումը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ եւ միկրոտարրեր, միաժամանակ քիչ կալորիա: Ցանկալի է ուտել թխած դդում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է