• Latest news

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

19 հոկտեմբերի, 2018  20:51

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ  հոկտեմբերի 24-ին:

Պրոֆեսորներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը քիմիայի ոլորտում համաշխարհային հայտնիություն ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

ԵՊԲՀ-ում կայանալիք դասախոսությունը մեծ հնարավորություն կլինի մասնակիցների համար, ովքեր կտեղեկանան պրոֆեսոր Ֆերինգայի՝ գիտության ոլորտում կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ ներկայում և ապագայում:

Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 13:30 - 15:00:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել