• Latest news

«Սեւ մահը» կվերադառնա՞. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորը կանխագուշակում է ժանտախտի վերադարձը

20 հոկտեմբերի, 2018  12:16

Գլոբալ տաքացման եւ հավերժական սառույցի հալոցքի հետեւանքով կարող են վերադառնալ մահացու վտանգավոր հիվանդությունները, այդ թվում՝ ժանտախտը: Այս մասին հայտնել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Պիտեր Ֆրանկոպանը, փոխանցում է The Daily Mail-ը:

Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխությունների հետեւանքը կարող է դառնալ «սեւ մահի» վերադարձը, որը Միջնադարում տասնյակ միլիոնավոր մարդկանց է ոչնչացրել: Ֆրանկոպանը պնդում է, որ բարձր ջերմաստիճանների հետեւանքով սառույցի հալոցքի արդյունքում, հնարավոր է, կենսաբանական ագենտները (ախտածինները) «հարություն» առնեն, որոնք հազարամյակներ շարունակ թաղված էին սառույցի հաստ շերտի տակ:

Կլիմայագետները բազմիցս են զգուշացրել գլոբալ տաքացման վտանգավորության մասին. եթե չհաջողվի համաշխարհային ջերմաստիճանի աճը կանգնեցնել 1,5 աստիճանից ցածր մակարդակում, ապա մոլորակին սպառնում են երաշտն ու ջրհեղեղները:

Ֆրանկոպանը նշել է, որ ջերմաստիճանի նման ցատկն է առաջացրել 1340-ական թվականների ժանտախտը, որը պատմության մեջ է մտել «սեւ մահ» անունով: Այդ ժամանակ մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էր 1,5 աստիճանով, ինչը, հավանաբար, Արեգակի բռնկումների կամ հրաբխային ակտիվության հետեւանք էր: Սա, իր հերթին, փոխել էր Yersinia pestis (ժանտախտի ցուպիկ) բակտերիաների կյանքի ցիկլը եւ բերել «սեւ մահվան»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել