• Latest news

Քաղցկեղային ուռուցքն այնպես էր խեղել պատանու դեմքը, որ նրանից հարազատ մայրը հրաժարվել էր (ֆոտո)

20 հոկտեմբերի, 2018  18:59
Անհավանական պատմություն է տեղի ունեցել Բոնդուկուից (Կոտ դ՛Իվուար) 18-ամյա Պրոսպերի հետ: Պատանին ստիպված էր հեռանալ հայրենի քաղաքից եւ Իտալիա մեկնել՝ ամբողջ դեմքի վրա տարածված ուռուցքից բուժվելու հույս ունենալով:

The Daily Mail-ը հայտնում է, որ Պրոսպերը ընդամենը 10 տարեկան էր, երբ ուռուցքը հայտնվել է նրա այտին: Տարիների ընթացքում ուռուցքը սկսել է աճել եւ արդյունքում ախտահարել է ամբողջ դեմքը: Շրջապատի մարդիկ սկսել են դեռահասից խուսափել, քանի որ կարծում էին, թե նա վարակիչ հիվանդությամբ է հիվանդ, իսկ մայրը նրանից հրաժարվել էր: Միակ մարդը, որը Պրոսպերի հետ էր մնացել՝ հայրն էր:

Պատանին Նեապոլ է եկել 14 ամիս առաջ: Անալիզները ցույց են տվել, որ նա տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով՝ Բերկիտի լիմֆոմայով, որն ախտահարում է իմունային համակարգը:

Պատանին 6 ամիս քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի կուրսեր է անցել: Կատարվել է նաեւ ցողունային բջիջների փոխպատվաստում: «Երբ եկա այստեղ, սարսափելի վախենում էի: Կարծում եմ, որ վախը միակ բանն էր, որ զգում էի: Դրանից բացի, քիթս փակել էր տեսողությունս»,- պատմում է Պրոսպերը

Պատանին երջանիկ է, որ կարող է մարդկանց հետ դարձյալ հանգիստ շփվել: «Ես այլեւս չեմ արտասվում: Ես խնդիրներ չունեմ: Ես շատ երջանիկ եմ»,- նշում է նա:

Հիմա, երբ հաջողվել է քաղցկեղը հաղթահարել, վիրաբույժները զբաղվում են նրա դեմքի վերականգնմամբ: Խնդիրն այն է, որ Պրոսպերի մոտ հայտնաբերվել է դիմային ոսկորների զարգացման արատ, եւ դեմքի ձախ կողմը աջից տարբերվում է: Դա փոխելու համար նա մի քանի վիրահատության կարիք ունի: Առաջին պլաստիկ վիրահատությունն արդեն կատարվել է, եւ Պրոսպերը վերադարձել է Կոտ դ՛Իվուարի ափին գտնվող իր տուն: Այստեղ նրան էին սպասում հայրը եւ հաշտության պատրաստ մայրը:

Առջեւում նրան սպասում են դեմքի վերականգնման բազմաթիվ վիրահատություններ, որոնք կիրականացվեն Իտալիայում: Պատանին երազում է դպրոց գնալու, սովորելու եւ իր ապագան որոշելու մասին:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել