• Latest news

Հազվադեպ սինդրոմի պատճառով՝ միկրոառնանդամով եւ կանացի ձայնով 42-ամյա տղամարդու մոտ կուրծք է աճել

20 հոկտեմբերի, 2018  23:49

Պորտուգալացի 42-ամյա տղամարդու մոտ կուրծք է աճել, ձայնը դարձել է կանացի, իսկ առնանդամը՝ սովորականից փոքր։ «Անհետացող ամորձիների» հազվադեպ սինդրոմի պատճառով հիվանդի մոտ, բնականաբար, տեստոստերոն՝ «տղամարդկային» հորմոն, չի էլ եղել։ Այս հետաքրքիր դեպքի մասին գրել է British Medical Journal Case Reports ամսագիրը։

Բժիշները չգիտեն, թե հատկապես ինչ է տեղի ունեցել այս մարդու հետ։ Դեռեւս մանկության տարիներին նրան բաժանել են ծնողներից, եւ ոչ ոք չի կարող պատասխանել բժիշկների հարցերին։ Նրանք ենթադրում են, որ դեռեւս ներարգանդային շրջանում է ձվարանների աճը կանգ առել՝ արյան հոսքը խախտվել է, եւ դրանք ձեւախեղվել ու «անհետացել են»։

Հետաքրքիր է, որ այս խնդիրը տղամարդու մոտ ախտորոշել են 42 տարեկանում, թեեւ տեստոստերոն եւ ամորձիներ նա ամբողջ կյանքում չի ունեցել։ Մի անգամ նա կանացի արտաքին ունենալու բողոքով դիմել է Hospital de Egas Moniz հիվանդանոց։ Թեեւ նրա դեմքը տղամարդու էր, կազմվածքն, իրոք, կանացի էր՝ նա կուրծք ուներ, լայն ազդրեր։ Հորմոնների անալիզը ցույց է տվել, որ նրա մոտ տեստոստերոնի մակարդակը նորմայից բավական շատ է ցածր։

Տղամարդը խոստովանել է, որ երբեք սեքսով չի զբաղվել, թեւ նախկինում նրան ձգել են կանայք։

Բժիշները նրա մոտ նաեւ միկրոառնանդամ են հայտնաբերել, իսկ ամորձապարկի մեջ ամորձիներ չեն եղել։ Սկզբում նրանք մտածել են, որ ամորձիները, ինչպես հարկն է, չեն իջել, սակայն ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք ընդհանրապես չկան։

Սովորաբար «անհետացող ամորձիների» սինդրոմը շատ վաղ հասակում են ախտորոշում, եւ հիվանդները երիտասարդ տարիներին սկսում են հորմոններին փոխարինող թերապիա ստանալ։ Այս տղամարդը մեկն է բժշկությանը հայտնի այն երկուսից, որոնց մոտ խնդիրն այդքան ուշ է հայտնաբերվել։

Երեք շաբաթը մեկ տղամարդը 250 մգ տեստոստերոնի սրսկում է ընդունում։ Մի քանի ամսվա բուժումից հետո նրա կուրծքը փոքրացել է, ձայնը՝ նկատելիորեն իջել, դեմքին մազեր են հայտնվել։ Ավելին, նա դարձել է ակտիվ, եւ ֆիզիկապես նկատելիորեն ամրացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել