• Latest news

Գիտնականներն առաջարկել են արյան բարձր ճնշման դեմ պայքարի պարզ միջոց

21 հոկտեմբերի, 2018  16:37

Բետա-հիդրօքսիյուղային թթու պարունակող բիոհավելումներն օգնում են հիպերտենզիայի դեմ պայքարին, որը կարող է առաջացնել ծանր սիրտ-անոթային հիվանդություններ: Նույնիսկ պարտադիր չէ այդ հավելումներն ընդունելու ֆոնին նատրիումի գործածումը նվազեցնել կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծացնել: Այս մասին նշում են The University of Toledo-ի (ԱՄՆ) գիտնականները:

Բետա-հիդրօքսիյուղային թթուն կարբոնային հիդրօքսիթթու է, որը ճարպաթթուների մետաբոլիզմի ժամանակ սինթեզվում է լյարդում: Այս միացության արտադրումը կախված է որոշակի արտաքին գործոններից:

Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում գիտնականները ցույց են տվել, որ օրգանիզմ ստացվող մեծ քանակությամբ աղը օրգանիզմում բետա-հիդրօքսիյուղային թթվի մակարդակը նվազեցնում է: Սակայն բետա-հիդրօքսիյուղային թթվի սինթեզն ակտիվանում է օրգանիզմ ստացվող կալորիաների սահմանափակման եւ ֆիզիկական վարժությունների մեծացման դեպքում, ինչը բերում է զարկերակային ճնշման նվազման:

Գիտնականների ենթադրությամբ՝ բետա-հիդրօքսիյուղային թթուն ճնշումը նվազեցնում է: Նրանք սկսել են առնետներին 1,3-բուտանդիոլ տալ, որը լյարդում վերափոխվում է բետա-հիդրօքսիյուղային թթվի: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ փորձակենդանիների մոտ հիպերտենզիայի հետ կապված երիկամների բորբոքումը նվազել է:

Հետազոտողները նախատեսում են հաստատել, որ արյան բարձր ճնշմամբ մարդկանց մոտ դիտվում է բետա-հիդրօքսիյուղային թթվի դեֆիցիտ: Նրանք նաեւ պատրաստվում են որոշել, թե հիպերտենզիայի բուժման համար որքան բետա-հիդրօքսիյուղային թթու է անհրաժեշտ, եւ միացությունն արդյոք կարող է վնաս հասցնել մյուս օրգաններին:

Այս ամենից հետո կլինիկական փորձարկում կանցկացվի, որի ժամանակ բետա-հիդրօքսիյուղային թթու ստացող մարդկանց վիճակը կհամեմատվի պլացեբո ստացող մարդկանց տվյալների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել