• Latest news

Երեւանում ընթանում է II Միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական գիտաժողովը

22 հոկտեմբերի, 2018  13:24

Երեւանում հոկտեմբերի 22-ին մեկնարկեց II Միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքին մասնակցում են Երեւանից եւ մարզերից 100-ից ավելի մաշկաբաններ եւ կոսմետոլոգներ:

Գիտաժողովի նախագահ եւ Մաշկաբանության ու սեռական ճանապարհհով փոխանցվող ինֆեկցիաների գիտաբժշկական կենտրոնի ղեկավար Միքայել Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը հատուկ նշանակություն ունի հայ եւ արտասահմանցի մասնագետների միջեւ փորձի փոխանակման տեսակետից: Նա հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ գիտաժողովի շրջանակում ելույթ են ունենալու աշխարհի տարբեր երկրներից 9 պրոֆեսորներ:

Միջոցառումը կունենա նաեւ գործնական բնույթ. հոկտեմբերի 23-ին պրոֆեսոր Ալեքսեյ Գետմանը (Ռուսաստան) թրենինգ կանցկացնի դերմատոսկոպիայի եւ մաշկի նորագոյացությունների անալիզի թեմայով: Սահակյանը շեշտեց, որ այս թրենինգը տեղացի մասնագետների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով այն, որ դերմատոսկոպիան մաշկային հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մեթոդ է: Ինչպես նշվեց, ավելի քան երկու տարի է՝ դերմատոսկոպիան կիրառվում է նաեւ Հայաստանում՝ Մաշկաբանության ու սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների գիտաբժշկական կենտրոնում:

Հավելենք, որ II Միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես կգան մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Էստոնիայից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Մաշկաբանության ու սեռական ճանապարհհով փոխանցվող ինֆեկցիաների գիտաբժշկական կենտրոնը եւ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել