• Latest news

Ամերիկացի գիտնականը հայտնաբերել է «երկարակեցության վիտամինների» բանաձեւը

22 հոկտեմբերի, 2018  19:30

Ամերիկացի գիտնականը վիտամինների եւ հանքանյութերի համադրություն է առաջարկել, որն առանցքային դեր է խաղում տարեցների առողջության բարելավման եւ կյանքի տեւողության երկարացման համար:

ԱՄՆ Օքլենդի Մանկական հիվանդանոցի հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, դոկտոր Բրյուս Էյմսի աշխատանքի արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Կենսական կարեւոր նյութերի խմբում դոկտոր Էյմսը ներառել է K վիտամինը, D վիտամինը, օմեգա-3 ճարպաթթուն, մագնեզիումը եւ սելենը։ Դրանք, մասնավորապես, օգնում են առողջ սիրտ-անոթային համակարգի պահպանմանը եւ կանխում են օքսիդատիվ սթրեսի հետեւանքով բջիջների վնասումը։

«Երկարակեցության վիտամինների» մեջ են ներառվել նաեւ 11 միացություններ, որոնք այսօր դեռեւս չեն դասակարգվում որպես «վիտամին»։ Նրանց թվում են՝ տաուրինը, էրգոտիոնեինը, պիրոլոհինոլինհինոնը, լյուտեինը, զեակսանտինը, լիկոպենը, ալֆա կարոտինը, բետա կարոտինը, բետա կրիպտոկսանտինը եւ աստակսանտինը։

Դոկտոր Էյմսը նշում է, որ հավասարակշռված սննդակարգը չափազանց կարեւոր է առողջության պահպանման համար երկար տարիներ շարունակ։ Խորհուրդները պարզ են՝ ուտել բանջարեղեն, մրգեր, հրաժարվել քաղցր ոչ ալկոհոլային խմիչքներից եւ փուչ ածխաջրերից:

Նշվում է, որ «երկարակեցության վիտամինների» դեֆիցիտը մարդու օրգանիզմում խափանումներ է առաջացնում միայն որոշակի ժամանակի ընթացքում։

Օրինակ՝ դոկտոր Էյմսի եւ այլ մասնագետների անցկացրած նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ К վիտամինի եւ սելենի քրոնիկական դեֆիցիտով մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանականություն կա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է