• Latest news

Օրթոպեդիկ ներդիրը հարթաթաթության ժամանակ միակ լուծու՞մն է

26 մայիսի, 2014  18:42

Հարթաթությունը, որի դեպքում ոտնաթաթի կամարը իջնում է եւ ոտնաթաթը դառնում է հարթ, բավական տարածված է Հայաստանում։ Թեպետ պաշտոնական տվյալներ դեռ չկան, մասնագետները պնդում են, որ հայերի գրեթե 85%-ը տառապում է հարթաթության այս կամ այն տեսակով։ NEWS.am Medicine-ի թղթակիցը հարթաթության մասին զրուցել է օրթոպեդ-մեխանիկ Վիգեն Խաչատրյանի հետ եւ փորձել է պարզել, թե ինչպես կարելի է բուժել այն։

Ինչո՞վ է վտանգավոր հարթաթությունը

Երկար քայլելիս ոտքի ցավը ամենափոքր խնդիրն է, որը կարող է առաջանալ հարթաթությունից։ Ոչ հարթաթաթ մարդկանց ոտնաթաթը ասես ամորտիզատոր լինի՝ այն թույլ չի տալիս, որպեսզի քայլերից իմպուլսները ճնշեն ողնաշարը։ Հարթաթաթության դեպքում ոտնաթաթի կամարը իր սխալ կառուցվածքի պատճառով չի հանգցնում քայլերից բխող իմպուլսները, եւ դրանք կմախքով տարածվում են դեպի վերեւ ՝ ծանրաբեռնելով ողնաշարը, հոդերը եւ գանգի հիմքը։

Համարվում է, որ հարթաթություն ունեցող մարդկանց ողնաշարը ավելի շուտ է շարքից դուրս գալիս, վերջույթների արյան մատակարարումը կարող է խախտվել, իսկ ոտնաթաթը կարող է ձեւափոխվել։

Ի՞նչ կարելի է անել

Ավաղ, հարթաթության դեմ դեռ բուժում չկա։ Ըստ օրթոպեդ-մեխանիկ Վիգեն Խաչատրյանի՝  մանուկ հասակում կարելի է կանխել հարթաթաթության առաջացումն ու զարգացումը, կամ վիրահատել եւ ուղղել ոտնաթաթի դիրքը։ Սակայն մեծահասակներին սա արդեն չի օգնի. նրանք կարող են կարգավորել ոտնաթաթի դիրքը հարթաթության համար նախատեսված հատուկ օրթոպեդիկ ներդիրների օգնությամբ։ Ներդիրները կօգնեն խուսափել ցավերից եւ կկարգավորեն քայլքի ժամանակ մկանների տոնուսը։

Ըստ  Վիգեն Խաչատրյանի՝ ճիշտ ներդիրները, որոնք հատուկ պատրաստված են տվյալ մարդու համար, մեղմում են հարթաթության դեպքում առաջացող ցավերի 80%-ը։ Սակայն ներդիրների դրական ազդեցությունը տեսնելու համար որոշակի ժամանակ է պետք։

«Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ նրանք շատ են շտապում եւ միանգամից ցանկանում են ազատվել բոլոր ցավերից եւ խնդիրներից՝ միայն մեկ օր ներդիր կրելով։ Ավաղ, նման բան չի լինում։ Ցավերը աստիճանաբար են թուլանում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Նա նաեւ նշեց, որ հարթաթություն ունեցող մարդիկ պետք է կրեն օրթոպեդիկ ներդիր ողջ կյանքում, քանի որ հարթաթաթությունը անբուժելի է։

Կա՞ ն դեպքեր, երբ հարթաթություն ունեցող հիվանդներին այլեւս ոչնչով չես օգնի

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ հայերը հաճախ շատ ուշ են դիմում բժշկի կամ օրթոպեդի։ Սովորաբար նրանք դիմանում են այնքան, մինչեւ «դանակը ոսկորին է հասնում» եւ ցավերը խաթարում են առօրյա կյանքը։ Երբ ցավերը անտանելի են դառնում եւ դժվար է լինում անգամ մի քանի քայլ կատարել, նրանք վերջապես դիմում են մասնագետի։ Բայց կարո՞ղ են ներդիրները օգնել նման դեպքերում։

Ճիշտ ներդիրների օգնությամբ կարելի է մեղմել հարթաթթաություն ունեցող յուրաքանչյուր հիվանդի ցավերը, կարծում է Վիգեն Խաչատրյանը։ Բայց իհարկե, ինչքան շուտ դիմել օրթոպեդի, այդքան ավելի լավ կլինի հիվանդի համար, քանի որ եթե ոտնաթաթը անընդհատ գտնվի ոչ ճիշտ դիրքում, հարթաթաթությունը ժամանակի ընթացքում կվատթարանա, իսկ ցավերը՝ կուժեղանան։

Որքա՞ն հաճախ է պետք փոխել ներդիրները

Հարթաթաթություն ունեցող մարդիկ պետք է ներդիրներ կրեն ողջ կյանքի ընթացքում, բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ դրանք պետք է փոխել։ Ինչքա՞ն հաճախ է պետք փոխել նման ներդիրները։ Ըստ օրթոպեդ-մեխանիկի՝  ամեն ինչ կախված է հենց հիվանդից եւ նրանից, թե նա ինչպես է կրում այդ ներդիրները։

«Ոմանք կրում են դրանք կես տարի, ոմանք՝ մեկ տարի եւ ավել։ Եթե ֆուտբոլ խաղաք, ապա դրանք, բնականաբար, ավելի արագ կմաշվեն։ Եթե ներդիրները նորմալ օգտագործվեն եւ չթրջվեն, ապա դրանք կարելի կլինի բավականին երկար օգտագործել», - ասաց Վիգեն Խաչատրյանը։

Ի դեպ, Հայաստանում պատրաստում են օրթոպեդիկ ներդիրներ։ Ինչպես նշեց Վիգեն Խաչատրյանը, դրանով զբաղվում են արտասահմանում սովորած մասնագետները, ովքեր օգտագործում են Գերմանիայից ներմուծված նյութեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է