• Latest news

Օրգանական մթերքներն իսկապես նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը. հետազոտություն

24 հոկտեմբերի, 2018  10:49

Օրգանական մթերքներն իսկապես առողջությանն օգտակար են եւ օգնում են նվազեցնել քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այսպիսի եզրահանգում են կատարել Institut National de la Sante et de la Recherche Medicale-ի (Ֆրանսիա) գիտնականները, որոնք իրենց հետազոտությունը հրապարակել են JAMA Internal Medicine ամսագրում

Գիտնականների խոսքով՝ 68 946 կամավորների եւ նրանց սննդակարգի դիտարկումները հաստատում են օրգանական մթերքների բացառիկ օգուտը. այդպիսի մթերքները նվազեցնում են ոչ հոջքինյան լիմֆոմայի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Գիտնականները մարդկանց մի քանի խմբերի են բաժանել՝ կախված օրգանական մթերքների գործածման ծավալից: Հաշվի է առնվել սննդակարգում 16 օրգանական մթերքների առկայությունը՝ ներառյալ մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, միս, պատրաստի ճաշատեսակներ, բուսական ճարպեր, համեմունքներ եւ սննդային հավելումներ: Կամավորներին հետեւել են միջինը 4,5 տարի:

Այս ժամանակահատվածում գիտնականները գրանցել են քաղցկեղի 1340 դեպք: Առավել հաճախ գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղ (459 դեպք): Ըստ ախտորոշման հաճախության՝ հաջորդել են շագանակագեղձի քաղցկեղը (180 դեպք), մաշկի քաղցկեղը (135 դեպք), կոլորեկտալ քաղցկեղը (99 դեպք) եւ ոչ հոջքինյան լիմֆոման (47 դեպք):

Հտազոտությունը ցույց է տվել, որ օրգանական մթերքներ ամենաշատ գործածող մարդիկ միջինը 25 տոկոսով հազվադեպ են բախվել քաղցկեղի: Մասնավորապես՝ ոչ հոջքինյան լիմֆոմայի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազել է համապատասխանաբար՝ 73 եւ 21 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել