• Latest news

Ամերիկացիների մեկ երրորդն իրեն ֆլեքսիտարիայի կողմնակից է համարում

29 հոկտեմբերի, 2018  16:47

Ամերիկացիների մեկ երրորդն իրեն ֆլեքսիտարիան է համարում: Այս մասին են վկայում 2 հազար մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտության տվյալները, հայտնում է New York Post-ը:

Ֆլեքսիտարիան կամ կիսաբուսակերությունը առավելապես բուսական սննդակարգն է, որը թույլ է տալիս սնունդում միս գործածել: Ֆլեքսիտարիանները ձգտում են հնարավորինս քիչ միս գործածել, սակայն դրա հետ մեկտեղ, այն իրենց սննդակարգից լիովին չեն բացառում:

Ֆլեքսիտարիայի նախապատվության մասին է հայտարարել հարցված ամերիկացիների 31 տոկոսը: 13 տոկոսը հայտարարել է, որ նախապատվությունը տալիս է վեգանությանը, բուսակերությանը կամ էլ պալեոսննդակարգին (կիսաֆաբրիկատների եւ ժամանակակից սննդամթերքների մերժում): Հարցվածների 59 տոկոսը հայտնել է, որ բուսական ճաշատեսակներ է գործածում օրական ծայրահեղ դեպքում մեկ անգամ:

Ընդհանուր առմամբ, միջինվիճակագրական ամերիկացին ամեն շաբաթ գործածում է առանց մսի 4 ճաշատեսակ: Ամերիկացիների կեսից ավելին (52 տոկոսը) աշխատում է ամենօրյա սննդակարգի մեջ ներառել բուսական մթերքներով ավելի շատ ճաշատեսակներ:

Ֆլեքսիտարիայի մասին խոսելիս ամերիկացիները նշում են, որ այս սննդակարգն իրենց օգնում է սնվել ավելի առողջ մթերքներով եւ միաժամանակ չզգալ, որ սահմանափակում են իրենց սիրելի ուտելիքները: Բացի այդ, նրանք ֆիզիկապես իրենց շատ ավելի լավ են զգում եւ իրենց երեխաներին լավ օրինակ են ծառայում:

Հարցվածների 37 տոկոսը նաեւ նշել է, որ վերջին 5 տարիներին իրենց հաջողվել է մսի գործածումը կրճատել, իսկ եւս 33 տոկոսը կրճատել է գործածվող կաթնամթերքի քանակությունը:

Սննդակարգում բուսական մթերքներով պատրաստված մեծ քանակությամբ ճաշատեսակներ ներառելու հիմնական պատճառներն են՝ առողջության ընդհանուր վիճակի բարելավման ցանկությունը (76 տոկոս), քաշի շտկումը (51 տոկոս), կենդանական աշխարհի մասին հոգածությունը (24 տոկոս) եւ էկոլոգիայի համար մտահոգությունը (23 տոկոս):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է