• Latest news

11-ամյա աղջիկը 4 օրով կուրացել է Հելոուինի գունավոր լինզաների պատճառով

31 հոկտեմբերի, 2018  18:06

Կանադայից 11-ամյա Էմիլի Թուրկոտը 4 օրով կուրացել է այն բանից հետո, երբ Հելոուինին գունավոր լինզա է կրել։

Դեպքն անցած տարի է տեղի ունեցել՝ տոնի հաջորդ օրը առավոտյան նա արթնացել է աչքի անտանելի ցավից, աչքերը, կարծես թե, այրվում էին, աղջիկը չի կարողացել բացել դրանք։

Նրա մայրը՝ Ջուլիան, միանգամից նրան հիվանդանոց է տեղափոխել, որտեղ բժիշկները պարզել են, որ լինզաները վնասել են աչքի եղջերաթաղանթը եւ վարակել են աչքերի շուրջ մաշկը։

4 օր շարունակ Էմիլին չի տեսել, բայց ժամանակի հետ նրա տեսողությունը վերականգնվել է։ Սակայն բժիշկները զգուշացրել են, որ եթե նա միանգամից հիվանդանոց չդիմեր, կարող էր հավիտյան կուրանալ։ Դրանից հետո մեկ ամիս շարունակ աղջիկը ստիպված է եղել արեւային ակնոցներով քայլել, որ աչքի եղջերաթաղանթը կարողանա վերականգնվել։

Աղջկա մայրը լրագրողներին պատմել է, որ լինզաները գնել են Քվեբեկի խանութներից մեկից դեւի կոստյումի հետ միասին։ Դպրոց աղջիկը գնացել էր լինզաներով, 4 ժամ կրել է դրանք, որից հետո ճաշի ժամին հանել է։ Երեկոյան նա կրկին դրել է լինզաները, սակայն քնից առաջ հանել է։ Էմիլիի հինգ ընկերները նույնպես այդպիսի լինզաներ են կրել, սակայն ոչ մի խնդիր չի առաջացել։

Մի քանի կանադացի մասնագետներ կոչ են անում արգելել գունավոր լինզաների օգտագործումը առանց բժշկի նշանակման։ Նրանց խոսքով՝ լինզաները բժշկական ապրանք են, եւ դրանք չի կարելի կրել առանց բժշկի հետ խորհրդակցելու։  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է