• Latest news

Վեգանական սննդակարգը դրական է անդրադառնում 2-րդ տիպի դիաբետով հիվանդների առողջական վիճակի վրա

2 նոյեմբերի, 2018  12:15

Վեգանական սննդակարգը դրական է անդրադառնում 2-րդ տիպի դիաբետով հիվանդների առողջական վիճակի վրա:

Անցկացված հետազոտություններով հաստատվել է, որ վեգանությունը կամ բուսակերությունը արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնում է եւ օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ, հայտնում է The Daily Mail-ը: Վերջին հանգամանքը պակաս կարեւոր չէ՝ հաշվի առնելով այն, որ ըստ տարածված կարծիքի՝ դիաբետիկների մոտ դեպրեսիան 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում:

Վերլուծվել են ավելի քան 400 մարդու մասնակցությամբ 11 հետազոտություններ: Պարզվել է, որ բուսական սնունդով սնվող հիվանդները նիհարել են միջինը 5,2 կգ-ով, մինչդեռ նրանք, ովքեր չեն հետեւել այս սննդակարգին՝ 2,8 կգ-ով: Դրանից բացի, արյան մեջ շաքարի մակարդակը 3 անգամ նվազել է:

Էքսեթերի համալսարանի դիաբետի հարցերով փորձագետ, բժիշկ Կատարինա Կոսի կարծիքով՝ համանման արդյունքի կօգնի հասնել նաեւ ցածրկալորիական սննդակարգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել