• Latest news

Հակաօքսիդանտներով սննդային հավելումները կարող են արագացնել չարորակ ուռուցքների աճը. հետազոտություն

2 նոյեմբերի, 2018  15:10

Չարորակ ուռուցքների դեպքում հակաօքսիդանտների ընդունումը լավագույն միտքը չէ. գիտնականները նոր ապացույցներ են ստացել այն մասին, որ հակաօքսիդանտներով սննդային հավելումները կարող են արագացնել չարորակ ուռուցքների աճը:

University of Gothenburg-ի (Շվեդիա) գիտնականների փորձերը մարդկանց եւ կենդանիների քաղցկեղային հյուսվածքների վրա հաստատում են, որ հակաօքսիդանտներն արագացնում են ամենավտանգավոր ուռուցքներից մեկի՝ մելանոմայի աճը:

«Հակաօքսիդանտները քաղցկեղի բուժման միջոց չեն: Լավագույն դեպքում դրանք ազդեցություն չեն ունենա, բայց կարող են նաեւ վատթարացնել հիվանդության ընթացքը», - վերոնշյալ համալսարանից նշել է Քրիստել Լե Գալ Բեներոսոն:

Գաղափարը, որ հակաօքսիդանտները ազատ ռադիկալները չեզոքացնելու ունակության շնորհիվ պաշտպանում են քաղցկեղից, վերջին տարիներին կասկածի տակ էր դրվել: Գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտները պաշտպանում են ոչ միայն նորմալ, այլեւ քաղցկեղային բջիջները, հենց այդ պատճառով, եթե օրգանիզմում արդեն ուռուցք կա, հակաօքսիդանտների պատճառով իրավիճակը կարող է փոխվել:

Գյոթեբորգից նույն հետազոտական խումբը՝ պրոֆեսոր Մարտին Բերգոյի գլխավորությամբ ցույց է տվել, որ մելանոմայի եւ թոքերի քաղցկեղի մետաստազը ուժեղանում է որոշակի հակաօքսիդանտների օգտագործումից:

Քրիստել Լե Գալ Բեներոսոն ուսումնասիրել է, թե ինչպես են մարդկանց եւ մկների թոքերի քաղցկեղի եւ մելանոմայի բջիջներն արձագանքում որոշ հակաօքսիդանտների առկայությանը: Վերջիններս կապվել են միտոքոնդրիումների հետ, որոնք պատասխանատու են ազատ ռադիկալների սինթեզի համար:

Այսպիսով, գիտնականները խորհուրդ չեն տալիս հակաօքսիդանտներով սննդային հավելումներ ընդունել: Տեսականորեն դրանք կարող են առողջ մարդկանց օգնել կանխարգելել քաղցկեղը, սակայն եթե մարդու մոտ կա չբացահայտված ուռուցք, հակաօքսիդանտների ընդունումը կարող է վտանգավոր լինել, զգուշացնում են փորձագետները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել