• Latest news

Առողջ սերունդ ունենալու համար տղամարդիկ պետք է հայր դառնան մինչեւ 35 տարեկանը

2 նոյեմբերի, 2018  21:01

Առողջ սերունդ ունենալու համար տղամարդիկ պետք է հայր դառնան մինչեւ 35 տարեկանը: Դա թույլ կտա նվազեցնել վաղաժամ ծննդաբերության կամ փոքրիկի մոտ բնածին արատների զարգացման հավանականությունը, հայտնում է The Daily Mail-ը:

Հետազոտության շրջանակում վերլուծվել է ավելի քան 40 մլն երեխաների առողջական վիճակը: Պարզվել է, որ սերունդի առողջության համար հոր տարիքը մեծ նշանակություն ունի: Այսպես՝ 40-ից եւ 50-ից մեծ տարիքի հայրերի երեխաների շրջանում բնածին արատների զարգացման հավանականությունը կտրուկ մեծանում է:

Գիտնականները սա բացատրում են այն հանգամանքով, որ կյանքի յուրաքանչյուր նոր տարում տղամարդկանց սերմնաբջիջների ԴՆԹ-ում կուտակվում են երկուական մուտացիաներ: 45 տարեկանից մեծ հայրերի երեխաները 14 տոկոսով ավելի հաճախ են վաղաժամ ծնվում: Դրանից բացի, նրանց մոտ 14 տոկոսով մեծ է փոքր քաշով ծնվելու հավանականությունը:

Իսկ եթե հայրը 50 եւ ավելի մեծ տարիքի է, ապա 10 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ նորածինը կունենա թոքերի արհեստական օդափոխության կարիք: Դրանից բացի, 45 եւ ավելի մեծ տարիքի տղամարդկանց զուգընկերուհիների մոտ 28 տոկոսով ավելի հաճախ է զարգանում գեստացիոն շաքարային դիաբետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է