• Latest news

Մահանալու ի՞նչ վտանգի են ենթակա ավելորդ եւ անբավարար քաշով մարդիկ

5 նոյեմբերի, 2018  10:45

Առողջության համար վնասակար է թե՛ ավելորդ քաշը, թե՛ անբավարար քաշը. երկու դեպքում էլ մարդկանց սպառնում է գործնականում բոլոր հիմնական պատճառներով մահվան մեծ հավանականությունը, բացառությամբ ճանապարհային վթարների: Այս մասին նշված է The Lancet Diabetes and Endocrinology գիտական ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտության հեղինակները՝ London School of Hygiene and Tropical Medicine-ից գիտնականները, ցույց են տվել, որ ե՛ւ չափից ավելի բարձր, ե՛ւ չափից ավելի ցածր ՄԶԻ-ն (մարմնի զանգվածի ինդեքս) կապված է մի ամբողջ շարք հիվանդություններով հիվանդացության մեծացման հետ, այդ թվում՝ քաղցկեղով, շնչուղիների եւ լյարդի հիվանդություններով:

Գիտնականները հայտնաբերել են, որ 21-25 միջակայքում ՄԶԻ-ն կապված է մահացության ամենացածր մակարդակի հետ: Իսկ այս միջակայքից դուրս ցուցանիշով ՄԶԻ-ն կապված է մահվան գրեթե բոլոր պատճառների հետ, ոչ միայն առավել տարածված հիվանդությունների:

Հետազոտությունը, որում վերլուծվել են 3,6 մլն մարդու տվյալները եւ մահվան 367 512 դեպքեր, ցույց է տվել, որ ճարպակալումը (ՄԶԻ = 30 եւ ավելի) կապված է մահվան երկու հիմնական պատճառների հետ՝ սրտային հիվանդություններ եւ քաղցկեղ: Ճարպակալումը կյանքի տեւողությունը նվազեցնում է միջինը 4,2 տարով տղամարդկանց դեպքում եւ 3,5 տարով կանանց դեպքում, ինչպես նաեւ կարող է նպաստել այլ քրոնիկական հիվանդությունների առաջացմանը՝ ներառյալ շնչուղիների, երիկամների հիվանդություններ եւ դիաբետ:

Ինչ վերաբերում է քաշի անբավարարությանը, պարզվել է, որ այն նույնպես կապված է մահվան շատ պատճառների ու հիվանդությունների հետ՝ ներառյալ դեմենցիա, Ալցհեյմերի հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ եւ ինքնասպանություն: Իհարկե, անհնար է ճշգրիտ ասել՝ ցածր քաշն արդյոք այս հիվանդությունների անմիջակա՞ն պատճառն է, թե՞ ընդհանրապես թույլ առողջության նշան:

Հետազոտությունն, այնուամենայնիվ, ցույց է տվել, որ ցանկալի է ՄԶԻ-ն պահպանել առողջ միջակայքում՝ 21-25:

Հիշեցնենք, որ ՄԶԻ-ն որոշվում է մարդու քաշը հասակի վրա բաժանելով: Ցուցանիշը չափվում է կգ/քառ.մետրով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել