• Latest news

Ինչո՞ւ է արտույտ լինելն ավելի լավ, քան բու լինելը

8 նոյեմբերի, 2018  09:06

Արտույտ կանայք կրծքագեղձի քաղկեղով մոտ 40 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդանում, քան բու կանայք: Գիտնականներն այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Գլազգոյում (Շոտլանդիա) Քաղցկեղի հետազոտության ազգային ինստիտուտի (National Cancer Research Institute) ամենամյա համաժողովում:

Գիտնականները վերլուծել են ավելի քան 409 կնոջ մասին տեղեկությունները՝ պարզելու համար կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականության կապը քնի հետ կապված սովորությունների հետ: Պարզվել է, որ արտույտների շրջանում այս չարորակ ուռուցքի առաջացման հավանականությունը 40 տոկոսով ցածր է, քան բուերի շրջանում: Ավելին՝ խորհուրդ տրվող 7-8 ժամից ավելի քնող կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հավանականության մեծացումը կազմում է քնի յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար 20 տոկոս: 

Բրիստոլի համալսարանի Cancer Research U.K-ի Քաղցկեղի համաճարակաբանության ինտեգրատիվ ծրագրի (Integrative Cancer Epidemiology Program) գիտաշխատող Ռեբեկա Ռիչմոնդը նշել է, թե ամենեւին փաստ չէ, որ կենսակերպի փոփոխությունն այս դեպքում բերում է քաղցկեղի զարգացման հավանականության նվազման. իրավիճակը կարող է շատ ավելի բարդ լինել

Նա նշել է, որ գործընկերների հետ պատճառահետեւանքային կապի նշաններ են հայտնաբերել քնի տեւողության մեծացման, քնի ընդհատունության եւ կրծքագեղձի քաղցկեղի միջեւ, սակայն դրա հետ մեկտեղ, քրոնոտիպի հետ (օրական ակտիվության տիպիկ ռիթմ) նման կապ չի գտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել