• Latest news

29-ամյա մոդելը որոշել է իր մահվանից առաջ դառնալ աշխարհում ամենագեր կինը (ֆոտո)

7 նոյեմբերի, 2018  18:52

Պորտուգալիսյից 29-ամյա մոդելը երազում է իր մահվանից առաջ դառնալ աշխարհում ամենագեր կինը: Ներկա պահին աղջիկը, որն իրեն անվանում է Լիլիթ Սենոբիթ (սենոբիթները «Դժոխքից հարություն առածները» ֆրանշիզայից հրեշ մարդիկ են), կշռում է 190 կգ, եւ մինչեւ աշխարհի ամենագեր կնոջ կոչմանը հասնելը նա դեռեւս պիտի գիրանա ու գիրանա:

Լիլիթին դեռեւս 2015 թվականին մահացու ախոտորոշում էին կատարել՝ լյարդի էնցեֆալոպատիա: Սա լյարդի ցիրոզի բարդություն է, որն առաջանում է արյան փոխներարկման պատճառով երկաթի կուտակման հետեւանքով: Լիլիթը արյան փոխներարկումների կարիք ուներ Կուլիի սակավարյունությունը բուժելու համար՝ ժառանգական հիվանդություն, որը նրա մոտ բնածին էր: Սարսափելի ախտորոշմանը տեղեկանալով՝ Լիլիթը փոխել է կենսակերպն ու մտածելակերպը, սկսել է սնունդին այլ կերպ մոտենալ: Նա որոշել է իրեն ոչ մի բանից չզրկել եւ համացանցում նույնիսկ մարդկանց միություն է հայտնաբերել, որոնք իրենց գլխավոր պաշտամունքն են համարում գիրությունը: Այդ պահից անցել է 3 տարի, եւ Լիլիթն արդեն գիրացել է մինչեւ 190 կգ:

Քանի որ նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել, նա հույս ունի պատմության մեջ մտնել որպես աշխարհում ամենագեր կին եւ իր ձեռքբերումը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

Լիլիթը գիրությունն անչափ գրգռիչ է համարում, նրան նաեւ ուտելը սարսափելի դուր է գալիս: Աղջիկը պատմում է, որ անօթեւան է մեծացել եւ ուտելիքը դժվարությամբ էր ձեռք բերում: Իսկ եթե որեւէ մեկն անգամ նրան կերակրել է, ապա դա արել է սիրով, դե իսկ իր գիտակցական կյանքի մեծ մասի ընթացքում Լիլիթը, որը ձգտում էր մոդել դառնալ, անորեքսիայով է տառապել:

Աշխարհում ամենագեր կնոջ ռեկորդը սահմանելու համար նա դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, քանի որ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված քաշը կազմել է 535 կգ: Ներկայումս աշխարհի ամենագեր կնոջ քաշը գրեթե 290 կգ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել