• Latest news

Տղամարդու մոտ քթի հազվագյուտ քաղցկեղ են ախտորոշել, որը գանգ է թափանցում (ֆոտո)

7 նոյեմբերի, 2018  21:00
42-ամյա Բեն Ուիլքինսոնը բախվել է քթի քաղցկեղի հազվագյուտ տեսակի, որը գանգ է թափանցում:

The Daily Mail-ը հայտնում է, որ Բենի առողջական խնդիրներն առաջացել են 2016 թվականից, երբ նա զրկվել է աջ ականջի լսողությունից: Դրանից բացի, տղամարդուն սկսել են տանջել հաճախակի մրսածությունները: Պատճառը հաջողվել է պարզել միայն անցյալ տարի. ՄՌՏ-ով հայտնաբերվել է 4-սանտիմետրանոց չարորակ ուռուցք՝ ադենոկարցինոմա:

Բենի մոտ քաղցկեղի հազվագյուտ տեսակ է: Նրա վիրաբույժի խոստովանությամբ՝ իր 20-ամյա պրակտիկայի ընթացքում նման բանի երրորդ անգամ է բախվում:

Բենը մայիսին ծանր վիրահատության է ենթարկվել, սակայն բժիշկները չեն կարողացել ուռուցքն ամբողջությամբ հեռացնել, քանի որ այն կպած է նյարդերին, որոնք փոխազդում են գլխուղեղի հետ:

Քաղցկեղային ուռուցքի աճը հնարավոր է կանգնեցնել ճառագայթային թերապիայով, սակայն դրա կողմնակի էֆեկտները կարող են սարսափելի լինել. հիվանդը կարող է զրկվել տեսողությունից եւ լսողությունից, կառաջանան կլլման ֆունկցիայի խնդիրներ:

Բենն իր առողջանալու հույսը կապում է պրոտոնային թերապիայի հետ, սակայն 38 փուլ անցնելու համար անհրաժեշտ է վճարել 66 հազար 500 ֆունտ սթերլինգ: Բենին եւ նրա ընտանիքին առայժմ հաջողվել է հավաքել մոտ 8 հազար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել