• Latest news

Ներգաղթյալները բախվում են աղիների միկրոֆլորայի արտասովոր փոփոխությունների

8 նոյեմբերի, 2018  10:25

Ներգաղթը մարդու աղիների միկրոբիոտայի փոփոխություններ է առաջացնում: Այսպիսի անսպասելի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:

Պարզվել է, որ մարդու օրգանիզմում փոփոխությունները տեղի են ունենում տեղափոխվելուց հետո առաջին 9 ամիսներին: Ուշագրավ է, որ մարդը որքան երկար է ապրում նոր երկրում, այնքան նրա միկրոբիոտան տեղի բնակիչների միկրոբիոտայի հետ նմանություններ շատ է ձեռք բերում:

Հետազոտության շրջանակում գիտնականները անալիզի են ենթարկել հմոնգ եւ կարեններ՝ Pwa Ka Nyaw Po ժողովուրդների (ծնվել են Ասիայում եւ վերջերս են ԱՄՆ տեղափոխվել), ինչպես նաեւ երկրորդ սերնդի ներգաղթյալների ավելի քան 500 ներկայացուցիչների եւ եվրոպա-ամերիկյան ծագմամբ 36 բնիկների կղանքի նմուշները:

Պարզվել է, որ նոր երկիր տեղափոխվելուց հետո մի քանի ամիսների ընթացքում միկրոբիոտայում Prevotella կարգի բակտերիաների քանակությունը նվազել է, իսկ Bacteroides կարգի բակտերիաների քանակությունը (առավել «հատուկ» են Արեւմուտքին), հակառակը, մեծացել: Նման փոխակերպումները պայմանավորված են սննդակարգի փոփոխությամբ, նոր շրջակա միջավայրով, նոր դեղերով եւ ջրի աղբյուրներով: Իրենց ավանդն ունեն նաեւ ներգաղթյալի հոգեկան վիճակի փոփոխությունները:

Խնդիրն այն է, որ օտար բակտերիաների քանակությունն անբավարար է, որպեսզի փոխհատուցի «տեղական» բակտերիաների կորուստը, ինչն արդյունքում նվազեցնում է միկրոբիոտայի բազմազանությունը: Սա, իր հերթին, կարող է կապված լինել տարբեր հիվանդությունների հետ, այդ թվում՝ ճարպակալման:

Այս հանգամանքով է կարելի բացատրել ԱՄՆ տեղափոխվելուց հետո ներգաղթյալների շրջանում ճարպակալման տարածվածությունը: Այսպես՝ հետազոտության գեր մասնակիցներն ունեցել են մանրէային բազմազանության ամենացածր մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել