• Latest news

Աղջիկը եռակի փոխպատվաստման կարիք ունի, քանի որ "թոշակառուի" թոքեր ու սիրտ ունի (ֆոտո)

8 նոյեմբերի, 2018  11:43
19-ամյա Յասմին Սվիֆտը հազվագյուտ հիվանդության պատճառով եռակի փոխպատվաստման կարիք ունի:

The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջկա մոտ զարգացել է իդիոպաթիկ զարկերակային հիպերտենզիա: Սա պաթոլոգիական վիճակ է, որը բնութագրվում է թոքային զարկերակում ճնշման բարձրացմամբ: Հիվանդության պատճառով Յասմինի մոտ սիրտն ու թոքերը կարծես թոշակառուի օրգաններ լինեն:

Բժիշկները միանգամից չեն որոշել ախտորոշումը: Յասմինը դժվարությամբ է բարձրացել աստիճաններով, նրա կրծքավանդակում ցավեր են առաջացել, ոտքերն այտուցվել են: Բացի այդ նա դժվար է շնչում շոգ եղանակին: Իդիոպաթիկ զարկերակային հիպերտենզիան ստիպել է աղջկան հրաժարվել իր սիրելի զբաղմունքից՝ պարից:

Աղջիկը թոքերի կրկնակի եւ սրտի փոխպատվաստման կարիք ունի: Մինչեւ վիրահատությունը Յասմինը փորձում է վայելել կյանքը՝ չնայած լուրջ առողջական խնդիրներին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել