• Latest news

Նոր գելը կարող է վերքերն ապաքինել առանց սպիների

8 նոյեմբերի, 2018  17:12

Huazhong University of Science and Technology-ից չինացի գիտնականները մետաքսի պրոտեինների հիման վրա նոր գել են ստեղծել, որը կարող է առանց սպիներ թողնելու բուժել վերքերը:

Biomaterial Science ամսագիրը հաղորդում է, որ գիտնականներն օգտագործել են սերիցին նյութը, որը պարունակվում է մետաքսի թելերում: Մետաքսից այդ նյութը հանելուց հետո գիտնականները այն ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության են ենթարկել եւ ֆոտոինիցիատոր կիրառել՝ նյութի սպիտակուցային շղթաների լայնակի կապերի համար: Այսպիսով նրանք ստացել են գել, որը վերացնում է բորբոքումը եւ խթանում նոր արյունատար անոթների զարգացումը, իսկ վնասված տեղում աճում է ոչ թե սպիացած հյուսվածք, այլ նոր մաշկ:

Հետաքրքիր է, որ գելը նաեւ հականեխիչ հատկություններ ունի. այն թույլ չի տալիս մանրէներին վերքի մեջ ներթափանցել, ինչը նույնպես նպաստում է ապաքինմանը: Ավելին՝ մետաքսում առկա սպիտակուցները բնական բիոակտիվություն ունեն, քանի որ նրանց բաղադրությունը հիմնականում նման է մարդու մաշկի ամինաթթուների բաղադրությանը:

Գիտնականները հայտարարում են, որ իրենց մշակումը վերքերի բուժման եւ սպիների կանարգելման գործում այսօրվա դրությամբ համարձակ կարելի է անվանել ամենաարդյունավետը:

Նրանք հուսով են, որ նոր նյութի բոլոր հատկությունների վերջնական ուսումնասիրությունից հետո գելը լայնորեն կօգտագործվի բժկության մեջ եւ ոչ միայն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել