• Latest news

Ոչ լիարժեք քունը կարող է բերել օրգանիզմի ջրազրկման

8 նոյեմբերի, 2018  14:03

Ջրազրկման վտանգը զգալիորեն մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր օրական ոչ թե 8, այլ 6 եւ պակաս ժամ են քնում: Այսպիսի անսպասելի հայտարարությամբ են հանդես եկել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ եթե մարդը գիշերային քնից հետո իրեն այնքան էլ լավ չի զգում, հնարավոր է, որ նրա մոտ առկա է ջրազրկում:

Գիտնականները SLEEP ամսագրում հետազոտություն են հրապարակել, որը ԱՄՆ-ից եւ Չինաստանից կամավորների օրինակով ցույց է տալիս, թե քունն ինչպես է ազդում մարմնի մեջ ջրի մակարդակի վրա: Պարզվել է, որ 6-ական ժամ քնող մարդկանց մեզն ավելի խիտ է եւ 16-59 տոկոսով մեծ է ջրի անհամարժեք մակարդակի առկայությունը նրանց համեմատությամբ, ովքեր 8-ական ժամ են քնում:

Ամբողջ հարցն այն է, որ հորմոնալ համակարգն է կարգավորում ջրի մակարդակը. օրգանիզմում վազոպրեսին հորմոնն արտադրվում է ամբողջ օրը, սակայն քնի փուլի վերջում այս հորմոնը սկսում է ավելի արագ արտադրվել: Ուստի, եթե մարդը ոչ լիարժեք է քնում, զրկվում է «պատուհանից», որում հորմոնն արտադրվում է:

Սա էլ, իր հերթին, բերում է ջրազրկման, որն ազդում է մարմնի բոլոր համակարգերի եւ դրանց ֆունկցիաների վրա, ներառյալ՝ ճանաչելը, տրամադրությունը, ֆիզիկական վիճակը: Երկարատեւ ջրազրկման դեպքում մեծանում է միզատար ուղիների ինֆեկցիաների եւ երիկամային քարերի առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել