• Latest news

Անկախ ամեն ինչից Երկրագնդի վրա մարդկանց կյանքի տեւողությունն աճում է. գիտնականներ

8 նոյեմբերի, 2018  23:47

Երկրագնդի վրա մարդկանց կյանքի տեւողությունը շարունակում է աճել, չնայած բոլոր սոցիալ-տնտեսական գործոններին, պնդում են Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:

Նրանց խոսքով՝ մարդկանց յուրաքանչյուր նոր սերունդը նախորդից միջինը 3 տարի ավելի երկար է ապրում: Սա նշանակում է, որ, օրինակ, ժամանակակից մարդկանց կյանքի տեւողությունը, ըստ այս տեսության, 6 տարով կգերազանցի իրենց տատիկների ու պապիկների կյանքի տեւողությանը:

Գիտնականների խոսքով՝ կյանքի միջին տեւողությունը յուրաքանչճյուր 25 տարում մեծանում է 3 տարով: Այս պնդման օգտին են վկայում 1960-2010 թվականներին ապրած 65 տարեկանից մեծ մարդկանց ծննդյան եւ մահվան օրերի մասին տեղեկությունների վերլուծության արդյունքները: Հետազոտողները համոզվել են, որ մարդկանց կյանքի տեւողությունն իսկապես մեծանում է յուրաքանչյուր նոր սերնդի հետ. նրանց խոսքով՝ նման միտում է դրսեւորվել վերջին 50 տարում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս միտումը կշարունակվի, մինչեւ չհասնի մարդու համար կյանքի տեւողության հնարավոր առավելագույնը:

Գիտնականները նաեւ նշել են, որ եթե մարդն ապրել է մինչեւ 65 տարեկան, ապա շրջապատող գործոններն այլեւս այդքան ուժեղ չեն ազդի նրա կյանքի հետագա տեւողության վրա, ինչպես ազդել են մինչեւ 65 տարեկանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել