• Latest news

Էներգետիկ ըմպելիքները վտանգավոր են նույնիսկ առողջ մարդկանց համար

9 նոյեմբերի, 2018  09:14

Էներգետիկ ըմպելիքները վտանգավոր են նույնիսկ երիտասարդ եւ առողջ մարդկանց համար: Այսպիսի եզրակացության են հանգել Մաքգովերնի Բժշկական դպրոցի գիտնականները:

Գիտնականները հետազոտության շրջանակում էներգետիկները թեստավորել են 20 տարեկան 44 չծխող կամավորների վրա: Անոթների վիճակը գնահատվել է 2 անգամ՝ 2 բանկա ըմպելիք գործածելուց առաջ եւ հետո:

Պարզվել է, որ էներգետիկներ օգտագործելուց հետո ընդամենը 1,5 ժամ անց անոթների լուսանցքը 2 անգամ կրճատվել է: Սա, իր հերթին, վկայում է անոթային ֆունկցիայի սուր անբավարարության մասին:

Այսպիսի բացասական դերակատարում ունի էներգետիկ ըմպելիքների բաղադրությունը՝ կոֆեին, տաուրին, շաքար եւ այլ հավելումներ, որոնք գործնականում նույնական են բոլոր էներգետիկների համար:

Քանի որ փորձարկվողները երիտասարդ էին եւ առողջական խնդիրներ չունեին, էներգետիկների գործածման բացասական էֆեկտը վերականգնելի է եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել