• Latest news

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող ո՞ր հիվանդություններն են տարածված

10 նոյեմբերի, 2018  18:19

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից ամենատարածվածը խլամիդիոզն է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ մաշկային եւ վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Բաբայանը:

Նա նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է խլամիդիոզով հիվանդացության աճ, այդ թվում՝ մարմնավաճառների շրջանում: Պրոֆեսորը դժվարացավ ճշգրիտ թիվ նշել՝ ելնելով այն հանգամանքից, որ հաճախ հիվանդներն անգամ չեն կասկածում իրենց ախտորոշման մասին եւ համապատասխանաբար՝ բժշկի չեն դիմում:

«Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքում գոյություն ունի «թաքնված ինֆեկցիա» հասկացությունը, որը կա՛մ թույլ է արտահայտվում, կա՛մ գործնականում չի արտահայտվում: Սակայն դրա հետ միաժամանակ հիվանդները սեռական շփման դեպքում կարող են ուրիշներին էլ վարակել»,- տեղեկացրեց Բաբայանը՝ հավելելով, որ խլամիդիոզը 100 տոկոսով բուժվում է:

Պրոֆեսորը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ԱՊՀ մյուս երկրների համեմատությամբ՝ Հայաստանը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածվածությամբ վերջին տեղերն է զբաղեցնում: «Հայաստանում վերջին 15 տարում չի գրանցվել բնածին սիֆիլիսի ոչ մի դեպք, եւ սա մեծ ձեռքբերում է»,- շեշտեց նա:

Բաբայանը նաեւ նշեց, որ Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները երիտասարդանում են. եթե 10-20 տարի առաջ հիվանդների միջին տարիքը կազմում էր 20-25 տարեկան, ապա այսօր՝ 18-22: Նրա խոսքով՝ այսպիսի վիճակ է դիտվում նաեւ աշխարհի մյուս երկրներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել