• Latest news

Գիալուրոնային թթվով ներարկումները կօգնեն մեծացնել առնանդամի հաստությունը, բայց անվտա՞նգ է արդյոք դա

12 նոյեմբերի, 2018  22:28

Հարավային Ուելսից 36-ամյա Սթյուարթ Փրայսը որոշել է դիմել որոշ երկրներում տարածված պրոցեդուրային՝ հաստացնել սեռական օրգանը: Պրոցեդուրայի համար նա վճարել է մոտ 5000 դոլար (3800 եվրո) եւ արդյունքում առնանդամի հաստությունը 12,5 սմ-ից հասել է 15 սմ-ի:

Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա պատմել է, որ պրոցեդուրային դիմել է զուգընկերոհու հետ բաժանումից հետո, որի հետ ավելի քան 6 տարի հանդիպում էր: Ավելին՝ նա նիհարել է նաեւ ավելի քան 60 կգ: Նրա խոսքով, այս բոլոր փոփոխությունները նրան ավելի ինքնավստահ են դարձրել:

Պրոցեդուրան գիալուրոնային թթվով ներարկումներ է ենթադրում, որոնք հաստացնում են առնանդամը: Սակայն առանց դժվարությունների անհնար է. այժմ Սթյուարթը պետք է օրական 2 անգամ առնանդամի մերսում անի, որպեսզի նրա վրա ֆիլերից «գնդիկներ» չառաջանան: Մեծացված առնանդամը նաեւ միանգամից հնարավոր չի լինի կիրառել. պրոցեդուրայից հետո առնվազն մի քանի շաբաթ պետք է սպասել:

Պրոցեդուրան առաջին հայացքից շատ պարզ է թվում, բայց իրականում այն բավական վտանգավոր է: Բժիշկ Ռանջ Սինգխը պնդում է, որ ֆիլերի ներարկումները կարող են արյունահոսությունների, վարակների եւ օրգանիզմի կողմից անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել:

Խնդիրների եւ բարդությունների ռիսկը զգալիորեն կմեծանա, եթե պրոցեդուրան որակավորում չունեցող մասնագետների կողմից իրականացվի: Պրոցեդուրայի բարձր գինը եւս մեկ անգամ դրան դիմելու համար մտածելու պատճառ է:

Առնանդամը մեծացնելու լավագույն, ամենաէժան եւ անվտանգ միջոցը բժիշկ Սինգխը համարում է... նիհարելը: Ըստ բժշկի, որովայնի եւ ցայլքի շրջանում ավելորդ ճարպի շերտերը կարճացնում են առնանդամը եւ եթե ազատվեն այդ ճարպից, առնանդամը առանց ներարկումների բավականին մեծ կդառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել